Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահները հասկանում են նոր հնարավոր էսկալացիայի գինը. փորձագետ
Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահներն արդեն շատ լավ հասկանում են, թե ինչ գին կարող է ունենալ նոր հնարավոր էսկալացիան: Այս մասին սեպտեմների 22-ին Երեւանի պետական համալսարանում «Ռուսաստանը Հարավային Կովկասում. հայ-ռուսական ժամանակակից ռազմավարական միության սպառնալիքները եւ մարտահրավերները» թեմայով բաց դասախոսության շրջանակներում խոսել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (ՄԳԻՄՈ) Միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքական գործընթացների վերլուծության լաբորատորիայի տնօրեն Նիկոլայ Սիլաեւը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանի հետ լավ հարաբերությունները կարեւոր են ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ադրբեջանի համար, քանի որ չնայած Ղարաբաղում գրանցված հաջողություններին, Բաքվի արտաքին քաղաքական դիրքը հեռու է իդեալական լինելուց:
«Բաքուն այնքան էլ լավ հարաբերություններ չունի ԵՄ երկրների հետ, հատկապես ԵԽԽՎ-ում հայտնի «խավիարի սկանդալից» հետո եւ մի շարք այլ պատճառներով», - պարզաբանել է Սիլաեւը:
Այդուհանդերձ, ինչպես նկատել է ռուս քաղաքագետը, այսօր շատ բան կախված է նրանից, թե Հայաստանը ինչպես կպատասխանի հարցին, թե ինչու է Հայաստանին պետք Ռուսաստանը եւ արդյո՞ք արժե ամրապնդել նրա հետ դաշինքը:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...