Գործատուն չի կարող աշխատանքից ազատել չթեստավորվելու դեպքում. Ժորա Սարգսյան
Չկա որևէ պահանջ, որի արդյունքում գործատուն կարող է աշխատողին ազատել աշխատանքից, եթե նա չի պահպանել հրամանով նախատեսված պահանջները: Մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը՝ անդրադառնալով հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող փոփոխություններին:
Ժորա Սարգսյանը նշեց, որ կա հրաման և հստակ նախատեսված ընթացակարգ ու պահանջներ, սակայն Աշխատանքային օրենսգրքով չկա համապատասխան հիմք, որը գործատուին հնարավորություն կտա աշխատանքից ազատել աշխատողին, եթե նա չի թեստավորվել:
«Եթե «Հանրային ծառայության օրենքի» մասին նախագիծն ընդունվի, ապա դրանից հետո հնարավոր կլինի հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների մասով նման կարգավորումներ կիրառել: Այսինքն պահանջել, որ եթե չի պատվաստվում կամ թեստավորվում, ապա ազատվում է աշխատանքից: Իսկ եթե խոսում ենք այն աշխատողների մասին, որոնց հետ կապված աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Աշխատանքային օրենսգրքով, ապա չկա որևիցե կարգավորում և ոչ էլ նախագիծ, որ պետք է փոփոխություն լինի»,-ասաց Ժորա Սարգսյանը:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որպես անհետ կորած որոնվում է 1992թ. ծնված Վահագ Մարտիրոսյանը