Իրավապահ ու ուժային համակարգի ներսում բացասական են վերաբերվել պարգևներ ստանալուն
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանի 3-րդ Հանրապետության անկախության օրվա կապակցությամբ, ի թիվս մի շարք զինվորականների ու հանուն հայրենիքի կյանքը զոհած հերոսների, պետական բարձր կոչումներ ու մեդալներ են ստացել նաեւ իրավապահ, մշակույթի, շինարարության, կրթության ոլորտի, մասնավոր ընկերությունների մի շարք աշխատակիցներ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հատկապես իրավապահ ու ուժային համակարգի ներկայացուցիչները նախագահ Արմեն Սարգսյանի կողմից շնորհված մեդալների ու բարձր պարգեւների մասով խիստ անհամաձայնություններ ունեն միմյանց հետ հենց համակարգի ներսում:
Ոստիկանության, դատական համակարգի, Ռազմական ոստիկանության՝ պարգեւի արժանացած ծառայողներին հանդիպմանել են նրանց գործընկերները՝ ասելով, թե ստորացուցիչ պարտությունից, հազարավոր զոհեր, վիրավորներ ու անհետ կորածներ ունենալուց հետո ինչպես կարող էին որեւէ մեդալ կամ պարգեւ ընդունել: Նրանց մեծ մասի կարծիքով՝ Անկախության տոնի առթիվ մեդալներ, պատվոգրեր ու կոչումներ պետք է բացառապես զինվորականները, բժիշկներն ու նահատակված երիտասարդները ստանային հետմահու:
Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ ուժային կառույցների որոշ ներկայացուցիչներ անգամ ասել են, որ եթե պարգեւատրվածները մի քիչ «թասիբ» ունենային, ոչ միայն նախագահական չէին գնա ու ծաղիկները ձեռքներին՝ հպարտ կեցվածքով չէին լուսանկարվի, այլեւ լսելուն պես, որ պարգեւատրվում են, միանգամից կհրաժարվեին բոլոր տեսակի մեդալներից»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ