Պերմի բուհում հրաձգության հետեւանքով տուժածների թիվը հասել է 43-ի
Պերմի պետական ազգային հետազոտական համալսարանում (ՀGԳ) հրաձգության զոհերի թիվը հասել է 43-ի: Ծանր վիճակում է միայն հրաձիգը, ում ոտքն անդամահատվել է, հայտնել է Պերմի երկրամասի առողջապահության նախարար Անաստասիա Կրուտենը չորեքշաբթի տարածաշրջանային կառավարության նիստին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Այսօրվա դրությամբ կա 43 տուժած: Նրանցից 12 մարդ գտնվում է Պերմ քաղաքի երեք հիվանդանոցներում: Կա միայն մեկ ծանր վիրավոր` դա հրաձիգն է, սրունքն անդամահատել են երեկ երեկոյան: Վիճակը անկայուն է, ծայրահեղ ծանր: Մնացած 11 հոգու վիճակը բավարար է, բավարար վիճակում են գտնվում նաեւ ամբուլատոր բուժում անցնողները»,- ասել է նախարարը:
Ինչպես ՏԱՍՍ-ը պարզաբանել է տարածաշրջանի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունում, տուժածների թվի աճը պայմանավորված է նրանով, որ միջադեպից հետո մարդիկ դիմում են բժշկական օգնության: «Նրանք ունեն տարբեր թեթեւ վնասվածքներ, որոնք ստացիոնար բուժում չեն պահանջում»,- մանրամասնել են գերատեսչությունում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...