Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծումից հետո ՀՔԾ-ում խառնաշփոթ է
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Սեպտեմբերի 16-ին ՀՀ կառավարության նիստում ՀՔԾ արդեն նախկին պետ Սասուն Խաչատրյանը նշանակվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ մինչ այդ դեկլարատիվ ինչ-որ մրցույթի մասնակցելուց հետո։ Ինչպես հայտնի է, նորաստեղծ այս կառույցը քննչական գործողություններ է կատարելու եւ իր մեջ ներառում է ՀՔԾ-ի, Քննչական կոմիտեի, դատախազության եւ ԱԱԾ-ի հակակոռուպցիոն գործառույթները։ Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս օրերին թեեւ կառույցն ունի ղեկավար, սակայն դեռ կազմակերպչական աշխատանքներ են ընթանում կառույցի կազմավորման մասով։
Մենք տեղեկացանք, որ Կոռուպցիոն կոմիտեի ստեղծումից հետո ՀՔԾ-ում խառնաշփոթ է ստեղծվել: Մասնավորապես, որոշում են, թե որ գործերը թողնեն Կոռուպցիոն կոմիտեի քննության տակ, որ գործերը ուղարկեն այլ նախաքննական մարմիններ: Անհավասար պայմաններ են ստեղծվել նաեւ քննչական ոլորտում. նորաստեղծ կոմիտեում քննիչները անհամեմատ ավելի բարձր աշխատավարձ են ստանալու, քան մյուս քննչական կառույցներում:
Մի խոսքով, որոշվել է, որ պատերազմի հետ կապված ՀՔԾ-ում քննվող աղմկահարույց քրեական գործերը կուղարկվեն Քննչական կոմիտե: Մյուսների մասով դեռ հստակ որոշում չկա»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ