Պետդումայի ընտրություններում առաջատարը «Եդինայա Ռոսիան» է
Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է Պետդումայի ընտրություններին մասնակցած անձանց ձայների շուրջ 10 տոկոսը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` մանրամասներ տրամադրելով ձայների հաշվարկից։
Նախնական քվեարկության արդյունքներով` առաջատար է ՌԴ իշխող կուսակցություն «Եդինայա Ռոսիան»։ Դրան հաջորդում են կոմունիստական, «Լիբերալ–դեմոկրատական» և «Արդար Ռուսաստան՝ հանուն ճշմարտության» կուսակցությունները։
Նշենք, որ Պետդումայի ընտրություններում քվեարկությունն այս տարի անցկացվում էր սեպտեմբերի 17-19-ը, միաժամանակ տեղի են ունենում տարածաշրջանային ու մունիցիպալ ընտրություններ:
Հիշեցնենք, որ Պետդուման ընտրվում է հինգ տարով, խառը ընտրական համակարգով. 225 պատգամավոր ընտրվում է կուսակցական ցուցակներով, ևս 225–ը՝ միամանդատ ընտրատարածքներով՝ մեկ փուլով:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...