«Ցինիզմի վերին աստիճան». Կառավարության մոտ պահանջում են չեղարկել սեպտեմբերի 21-ի համերգը. (տեսանյութ)
Կառավարության շենքի մոտ այս պահին մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են անցկացնում` պահանջելով չեղարկել սեպտեմբերի 21-ին անկախության օրվան նվիրված համերգը:
Ակցիային մասնակցում են ինչպես զոհվածների հարազատներ, այնպես էլ հասարակական-քաղաքական գործիչներ եւ ուղղակի քաղաքացիներ:
«Ակցիան մեկնարկել է երեկվանից նախեւառաջ այստեղ կազմակերպվող այդ սրբապղծության դեմ, որը կազմակերպող անձը, չգիտեմ` վարչապետ ասեմ, թե ինչ ասեմ, ասել է գունագեղ տոնախմբություն` զոհվածների հիշատակին: Մենք պահանջում ենք, որ չեղարկվի այդ գունագեղ տոնախմբություն կոչվածը: Ակցիաները շարունակական բնույթ են կրելու, մինչեւ չեղարկեն: Շատ ժամանակ ոսում եմ զոհվածների հարաատների հետ, նրանք չեն կարող գալ այստեղ, մասնակցել ակցիաների, էդ հոգեվիճակում չեն: Մեր եղբայրների շիրիմների վրա տոնախմբություն են կազմակերպում, ցինիզմի վերին աստիճան»,- լրագրողների հետ զրույցում ասաց զոհվածի քույրը:
Նշենք, որ սեպտեմբերի 21-ին Երեւանի Հանրաապետության հրապարակում նախատեսված է համերգ` նվիրված ՀՀ անկախության 30 ամյակին: Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «անկախության օրը գունագեղ եւ մասշտաբային միջոցառում է լինելու, որը նաոեւ նվիրված է լինելու պատերազմում զոհվածների հիշատակին»:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որպես անհետ կորած որոնվում է 1992թ. ծնված Վահագ Մարտիրոսյանը