ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցությունը գերազանցել է 35 տոկոսը
Ռուսաստանի Կենտրոնական ընտրահանձնաժողովի նախագահ Էլլա Պամֆիլովան հայտնել է, որ սեպտեմբերի 19-ին Մոսկվայի ժամանակով 10.00-ին ընթացող Պետական դումայի ընտրություններին Ռուսաստանի ամբողջ տարածքում մասնակցությունը կազմում է 35,69 տոկոս, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Առավելագույն մասնակցությունը գրանցվել է Տուվայի Հանրապետությունում (67,27 տոկոս), Կաբարդինո-Բալկարիայում (69,18 տոկոս) եւ Չեչնիայում (76,15 տոկոս):
Նվազագույն մասնակցությունը Սանկտ Պետերբուրգում է (20,69 տոկոս), Յարոսլավսկի (21,7 տոկոս) եւ Վլադիմիրսկի (21,9) շրջաններում: Ընդ որում՝ Պամֆիլովան նշել է, որ Յարոսլավսկի շրջանի տվյալներում դեռեւս հաշվի չի առնվել հեռավար էլեկտրոնային քվեարկության մասնակցության արդյունքները:
Ռուսաստանում սեպտեմբերի 17-19-ն ընթանում են Պետական դումայի ընտրություններ, որոնց կարելի է մասնակցել ընտրատեղամասում կամ առցանց քվեարկելու միջոցով: Միաժամանակ ընթանում են ինը ռուսական սուբյեկտների եւ 39 խորհրդարանական շրջանների ղեկավարների ընտրությունները:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...