Տաջիկստանի եւ Իրանի նախագահները համագործակցության հուշագիր են ստորագրել
Տաջիկստանի եւ Իրանի նախագահներ Էմոմալի Ռահմոնը եւ Իբրահիմ Ռայիսին Դուշանբեում բանակցությունների արդյունքներով մի շարք փաստաթղթեր են ստորագրել, այդ թվում՝ հուշագիր տնտեսական եւ տեխնիկական համագործակցության մասին, տեղեկացնում է IRNA գործակալությունը։
Երկրների միջեւ ստորագրվել են հետեւյալ փաստաթղթերը. համաձայնագիր Տաջիկստանի Հանրապետության եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջեւ կալանավորներին հանձնելու վերաբերյալ, հուշագիր Տաջիկստանի Հանրապետության կառավարության եւ Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջեւ տնտեսական եւ տեխնիկական համագործակցության մասին։
Պետությունների ղեկավարները ստորագրել են նաեւ երկու պետությունների մաքսային ծառայությունների միջեւ տեխնիկական արձանագրություն տեղեկատվության էլեկտրոնային փոխանակման մասին, ինչպես նաեւ հուշագրեր տուրիզմի, տեխնիկական եւ պրոֆեսիոնալ կրթության, սոցիալական պաշտպանության, գյուղատնտեսության եւ մարզական ոլորտներում փոխգործակցության մասին։
Բանակցությունների ընթացքում զրուցակիցները «մտահոգություն են հայտնել հարեւան Աֆղանստանի քաղաքական եւ ռազմական իրադրության առնչությամբ, քանի որ այդ բարդ իրավիճակը սպառնում է ողջ տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը»։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...