Չինաստանը հայտարարել է Թայվանի մերձակայքում վարժանքների անցկացման մասին՝ ամերիկյան ռազմանավի անցումից հետո
Չինական զինված ուժերը ռազմական մանեւրներ են իրականացրել Թայվանի նեղուցի մերձակայքում՝ այդտեղով ամերիկյան էսկադրային ականակրի անցումից հետո, հայտարարել է Չինաստանի Ժողովրդաազատագրական բանակի (ԶԺԱԲ) Արեւելյան մարտական հրամանատարության ներկայացուցիչ Շի Ին: Այս մասին հայտնել է «Սինհուա» գործակալությունը:
«ԶԺԱԲ-ի Արեւելյան մարտական հրամանատարական գոտին սեպտեմբերի 17-ին իրական մարտական վարժանքներ է անցկացրել օդում եւ ծովում՝ Թայվանի հարավարեւմտյան հատվածի ջրերում: Օգտագործվել են նավեր, հեռահար ռադիոլոկացիոն հայտնաբերման ինքնաթիռներ եւ ռմբակոծիչներ», - ասվում է ներկայացուցչի հայտարարության մեջ:
Հրապարակված փաստաթղթում նշվում է, որ զորավարժությունների նպատակն էր ապահովել նավերի եւ ավիացիայի համալիր փոխազդեցությունը, բարձրացնել չինական բանակի մարտունակությունը: Նաեւ նշվում է, որ վարժանքները «կանոնավոր բնույթ են կրում եւ ուղղված են Թայվանի ջրերում անվտանգության ապահովմանը»:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...