Չինաստանը ԱՄՆ-ին մեղադրել է Թայվանի նեղուցում անվտանգության սպառնալիքներ ստեղծելու մեջ
Չինաստանի զինված ուժերն անընդունելի են համարել ԱՄՆ-ին պատկանող «Barry» էսկադրային ականակրի անցումը Թայվանի նեղուցով, քանի որ նման գործողությունները սպառնալիք են տարածաշրջանի անվտանգության համար, հայտարարել է Չինաստանի Ժողովրդաազատագրական բանակի արեւելյան ռազմական օկրուգի ներկայացուցիչ Շի Ին: Այս մասին հաղորդել է «Սինհուա» լրատվական գործակալությունը:
«Սեպտեմբերի 17-ին «Barry» էսկադրային ականակիրը հատեց Թայվանի նեղուցը՝ անհանգստության նախադեպ ստեղծելով: Արեւելյան օկրուգի զորքերը կպահպանեն մարտունակության բարձր աստիճան, վճռականորեն կպաշտպանեն Չինաստանի պետական ինքնիշխանությունն ու անվտանգությունը, տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը», - ասվում է մամուլի քարտուղարի հայտարարության մեջ:
Չինաստանը հավանություն չի տալիս այս տարածքում ամերիկյան նավերի հայտնվելու աճող դեպքերին եւ դրանք սադրանք է համարում: «Սա համոզիչ ապացույց է, որ Միացյալ Նահանգները ապակայունացնող գործոն է Թայվանի նեղուցում, որը սպառնալիք է ներկայացնում անվտանգության համար», - գրել է Շի Ին:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...