Եթե վարչատարածքայինով է, բերենք նախաձեռնություն, որ ՀՀ-ի սահմաները Բաքու է հասնում․ Վարդևանյան
Աշխարհում չեք տեսնի մի երկիր, որը վարչատարածքային բաժանման մասին օրենքի մակարդակում որոշի ՀՀ պետական սահմանի վերաբերյալ հարցերը: Այս մասին ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը, անդրադառնալով Վարչատարածքային բաժանման մասին օրենքին
«Ավելին, դա չի կարող լինել միջազգային իրավահարաբերությունների աղբյուր: 2010թ. ընունված այդ օրենքը, եթե այդպիսի «արժեք» ունենար, քանի՜ անգամ էինք լսելու ԵԱՀԿ ՄԽ, Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունները, թե ձեզ թվում է՝ իրենք չէին լսել այդ օրենքի մասին, բայց այլ հարց է, որ այդ օրենքը այդ տեսանկյունից ունի զրո արժեք»,- ասաց Վարդևանյանը։
Պատգամավորը նաև նկատեց․
«Եթե Վարչատարածքային բաժանման մասին օրենքում գրենք, որ ՀՀ սահմանները հասնում են մինչև Բաքու, դրանով հարցը լուծվո՞ւմ է։ Եթե լուծվում է, մենք րոպե շուտ երաշխավորում ենք՝ կբերենք այդ նախաձեռնությունը»։
Մանրամասն՝ տեսանյութում։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որպես անհետ կորած որոնվում է 1992թ. ծնված Վահագ Մարտիրոսյանը