Դատական գործերի տեղատարափ ընդդեմ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Պաշտոնատար անձանց հարազատները պատերազմ են հայտարարել ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությանը: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ չորս տասնյակից ավելի պաշտոնատար անձանց հարազատները թույլ չեն տալիս դատախազության համապատասխան վարչությանը ուսումնասիրություն սկսել իրենց գույքի առնչությամբ: Ասել է թե՝ առաջիկայում դատական գործերի տեղատարափ է սկսվելու:
Ի դեպ, ArmLur.am-ը գրել էր, որ առաջին հայցը ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լյովա Սարգսյանի զավակները՝ Անի Սարգսյանը եւ Նարեկ Սարգսյանն են նախաձեռնել, դատի են տվել ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությանը: Վերջիններս պահանջում են վարչության դատախազ Տ. Դավթյանի կողմից 2020թ. հոկտեմբերի 7-ին կայացված, հայցվորին պատկանող գույքի առնչությամբ «Ուսումնասիրություն սկսելու մասին» որոշումը վերացնել:
Ինչպես հայտնի է, դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը, որի ղեկավարը արդարադատության նախկին փոխնախարար Սրբուհի Գալյանն է, պետք է զբաղվի ապօրինի գույք ունեցող պաշտոնյաների բացահայտմամբ, սակայն արդյունքների փոխարեն դատական հայցերի շարան է ստացել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ