Չինաստանը վրդովված է Մեծ Բրիտանիայի եւ Ավստրալիայի հետ ԱՄՆ-ի միջուկային գործարքից
Չինաստանը դատապարտել է ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ Ավստրալիայի միջեւ անվտանգության նոր դաշինքը՝ հայտարարելով, որ նման գործընկերությունները չպետք է թիրախավորեն երրորդ երկրներին, եւ նախազգուշացրել է տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի ուժեղացման մասին, հայտնում է U.S. News-ը։
Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզիանը հայտարարել է, որ երեք երկրները «լրջորեն խաթարում են տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը, ուժեղացնում են սպառազինությունների մրցավազքը եւ վնասում միջուկային զենքի չտարածման միջազգային ջանքերին»:
«Չինաստանը միշտ կարծում է, որ ցանկացած տարածաշրջանային մեխանիզմ պետք է համապատասխանի մեր ժամանակների խաղաղության եւ զարգացման միտումներին եւ նպաստի փոխվստահության եւ համագործակցության ամրապնդմանը: Այն չպետք է թիրախավորի որեւէ երրորդ կողմի»,- Պեկինում կայացած հերթական ճեպազրույցի ժամանակ ասել է նա:
Ըստ համաձայնագրի, որը ստացել է AUKUS անվանումը, Միացյալ Նահանգներն ու Մեծ Բրիտանիան Ավստրալիային միջուկային սուզանավերի տեղակայման տեխնոլոգիաներ ու հնարավորություններ կտրամադրեն:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...