NYP. ԱՄՆ հետախուզական գործակալությունները կորոնավիրուսի մասին Ուհանում դրա հայտնվելուց մեկ ամիս առաջ են իմացել
ԱՄՆ-ում բնակվող չինացի այլախոհ եւ իրավապաշտպան Վեյ Ցզինգշենն ամերիկյան հատուկ ծառայություններին կորոնավիրուսի տարածման մասին տեղեկացրել է դեռեւս 2019 թվականի նոյեմբերին՝ Ուհանում դրա բռնկումից ավելի քան մեկ ամիս առաջ: Այս մասին հայտնում է New York Post-ը՝ հղում անելով «Ինչ է իրականում տեղի ունեցել Ուհանում» (What Really Happened in Wuhan) գրքին:
Ցզինշենի խոսքով՝ ինքն առաջին անգամ խորհրդավոր նոր հիվանդության մասին լսել է Պեկինում գտնվող բարձրաստիճան պաշտոնյաներից` 2019 թվականի հոկտեմբերին Ուհան քաղաքում անցկացված Համաշխարհային ամառային ռազմականի խաղերի ժամանակ: Նա համապատասխան տեղեկությունները փոխանցել է չինացի իրավապաշտպան Դիմոն Լյուին եւ նրա ամուսնուն՝ ԿՀՎ նախկին գործակալ Ռոբերտ Սոթինգերին:
Լյուն իր հերթին ասել է, որ ծանոթի հետ զրուցելուց հետո ինքը պատրաստել է գրություն, որը նախատեսում էր փոխանցել ԱՄՆ այն ժամանակվա նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության գծով խորհրդականի տեղակալ Մեթ Փոթինգերին: Բայց կինը դա չի արել՝ համարելով, որ նոր վարակի մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...