Կթողարկվի Առնոլդ Շվարցենեգերի եւ Դենի դե Վիտոյի մասնակցությամբ «Երկվորյակների» սիքվելը
1989թ․-ին թողարկված «Երկվորյակները» քրեական կատակերգության հեղինակ, կինոռեժիսոր Այվեն Ռայթմանը նկարահանում է ժապավենի սեիքվելը, որը ստացել է «Եռյակը» անվանումը. արդեն հայտնի հերոսներին կմիանա նրանց եղբայրը, հայտնում է Deadline-ը։
Ջուլիսուսի ե Վինսենտ Բենեդիկտի նոր ազգականը կդառնա դերասան եւ կատակերգու Թրեյսի Մորգանը, նա կմարմնավորի երրորդ եղբոր կերպարը, որի մասին 1988թ․-ի ֆիլմի հերոսները նույնիսկ չէին էլ կասկածում։ Իդեալական մարդկանց ստեղծելու փորձերի արդյունքում նրանք տարբեր արտաքիններ ունեն, իսկ Մորգանի հերոսը թխամորթ է։
«Երկար ժամանակ է՝ ընկերական հարաբերություններ ունեմ Թրեյսի Մորգանի հետ եւ միշտ նրան համարել եմ աշխահի ամենազվարճակի մարդկանցից մեկը։ Ես մտածեցի, որ նա հիանալի երրորդ եղբայր կդառնա, եւ մենք նրա համար վերափոխեցինք ամբողջ սցենարը»,- պարզաբանել է Ռայթմանը։
Ռեժիսորի խոսքով՝ երրորդ եղբորը դերն ի սկզբանե նախանշված էր Էդի Մերֆիի համար, որը Շվարցենեգերի հետ մտածել է նրան թխամորթ դարձնելու մասին, սակայն գրաֆիկների անհամապատասխանության պատճառով նա ստիպված է եղել հրաժարվել մասնակցել ֆիլմի նկարահանումներին։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...