Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Հայաստան

«Ադրբեջանցի զինվորը մուտք է գործել ավտոբուս, անհարգալից վերաբերմունքով պահանջել է ուղևորների անձնագրերը…». Իսակ Յունանեսյան

Հայաստան-Իրան միջպետական ճանապարհի Գորիս-Կապան հատվածում ադրբեջանական ոստիկանության կետ է տեղադրվել։ Ավելի ուշ պարզվեց, որ Ադրբեջանի ոստիկանությունը Որոտանի հատվածում ստուգում է Իրանից եկած մեքենաները, անգամ՝ գումար գանձում իրանցի վարորդներից:

Կովկասի և Թուրքիայի հարցերով փորձագետ, Թեհրանի Հայ Դատի hանձնախմբի նախագահ Իսակ Յունանեսյանը 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում պատմեց, որ իր ընկերներից մեկն ադրբեջանական ոստիկանության կետի գործարկման առաջին օրն այդ հատվածում ավտոբուսի մեջ է եղել և կապ է հաստատել իր հետ:

«Իմ ընկերներից մեկն ավտոբուսի մեջ էր, ինձ իր տեղանքն ուղարկեց և ասաց, որ իրենց կանգնեցրել են, ադրբեջանցի զինվորը մուտք է գործել ավտոբուս, անհարգալից վերաբերմունքով պահանջել է ուղևորների անձնագրերը, անունները մեկ-մեկ արձանագրել է և ամեն ավտոբուսից և բեռնատարից շուրջ 50-120 դոլարի չափ իբր մաքսատուրք են վերցրել՝ ասելով, որ՝ դուք մուտք եք գործել Ադրբեջանի տարածք և պետք է վճարեք: Արդեն երեկվանից իրանական ԶԼՄ-ները, տելեգրամյան կարևոր ալիքները դրա մասին էին խոսում, արդեն հորդորում էին, որ զբոսաշրջիկները չգան Հայաստան, վտանգավոր է ճանապարհը:

Բեռնատարների վարորդների հետ էլ հարցազրույցներ կային, որտեղ նրանք ասում էին՝ մենք Հայաստանի տարածք ենք մտել, ինչո՞ւ պետք է երկու տեղում՝ մեկ Մեղրիում, մեկ Որոտանի հատվածում մաքսատուրք վճարենք: Այդ աղմուկն արդեն կա Իրանում: Իրանի ԱԳՆ երեկվա հայտարարության անդրադարձում էլ ընդգծվեց, որ Հայաստանն իրենց համար կարևոր է, այդ հատվածն իրենց համար կարևոր է: Ուրիշ վերլուծություն կար, ասվում էր, որ տարեկան շուրջ 400 մլն դոլարի չափ բիզնես ունի Իրանը Հայաստանի հետ, և Հայաստանի միջոցով են եվրասիական երկրներ դուրս գալիս, Հայաստանն իրենց համար կարևոր է: Ամենացավալին այն է, որ արդեն ժողովրդին հորդորում են, որ Հայաստան չգան: Բնականաբար, դա կազդի Հայաստանի տնտեսության վրա, բեռնափոխադրումների վրա, ապագա ներդրումների վրա, եթե իրավիճակն այսպես մնա»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի մատնանշած այլընտրանքային գրունտային ճանապարհին, նա նշեց, որ այդ ճանապարհը չի կարող այլընտրանք լինել.

«Ես եղել եմ այդտեղ. Հազիվ մի մեքենա է անցնում: Դա չի կարող այլընտրանք լինել, բայց եթե նման բան գուշակում էին, որ վարչապետը նման արտահայտություն է արել, պետք է նախապես այդ ճանապարհը սարքեին»:

Նրա խոսքով՝ 30 տարվա ընթացքում Հայաստանի թե՛ ներկայիս, թե՛ նախորդ իշխանությունները չեն հասկացել Իրանի կարևորությունը Հայաստանի համար. «Բայց նախագահներ Քոչարյանի և Սարգսյանի ժամանակ ավելի հարթ հարաբերություններ էին ընթանում Հայաստանի և Իրանի միջև: Կային դժվարություններ, օրինակ՝ գազի հարցում, օրինակ՝ Հյուսիս-Հարավ ճանապարհը, որն այդպես էլ չսարքվեց, եթե սարքված լիներ, հիմա գուցե Ադրբեջանն իրեն այդպես չպահեր, բայց դժբախտաբար, այս վերջին 3 տարվա մեջ ամեն ինչ փչացավ:

Մի կողմից՝ Իրանն իր պաշտոնական հայտարարություններում ասում է, որ Հայաստանն իր ամենալավ հարևանն է, ունեն ամենալավ դրացիական հարաբերությունները, Հայաստանն էլ նույնն է ասում, բայց Հայաստանի դեպքում այն, ինչ ասում են, շատ տարբեր է նրանից, ինչ անում են:

Օրինակ՝ Իրանի հետ հարաբերությունները փչացրին՝ Իսրայելում դեսպանատուն բացելով, Բոլթոնի այցից հետո հարաբերությունները փչացրին՝ ասելով, որ երբ հարմար լինի՝ սահմանը կփակեն, ՔՊ-ական պատգամավորի անունը չտամ, որ նույն բանը խորհրդարանում ասաց: Եվ ամենակարևորը՝ նախագահ Սարգսյանի ժամանակ Իրանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների ֆոնին նախագահն այդ բացատրությունը տվել էր ԱՄՆ-ին, որ՝ մեր միակ ապահով սահմանն Իրանի հետ սահմանն է, դուք մեզ որ ճնշում եք, որպեսզի միանանք ձեր հակաիրանյան սանկցիաներին, մենք ենք տուժում: Նախագահ Սարգսյանի ժամանակ այդ խնդիրը չկար: Բայց նոր իշխանության ժամանակ այդ հայտարարություններից հետո Հայաստանը չուզեց սանկցիաների հարցում էլ շրջանցել և օգնել Իրանին, և պարսկական մամուլում և նաև պարսիկ վերլուծաբանների, քաղաքական գործիչների, պատմաբանների, լրագրողների հետ մեր հանդիպումներում բոլորը այդ հարցը բարձրացնում են, որ նախկինում Հայաստանն օգնում էր իրենց՝ շրջանցելու պատժամիջոցները, իսկ Հայաստանի նոր վարչակազմն ընդհանրապես ընթացք չի տալիս»:

Դիտարկմանը՝ Հայաստանի իշխանությունները խոսում են տարածաշրջանային ապաշրջափակման մասին, ասում են՝ Նախիջևանով երկաթուղով կկարողանանք գնալ Իրան, նա արձագանքեց.

«Հենց հիմա սահման ունենք Մեղրիի հատվածում, ինչո՞ւ Նախիջևանով: Այսինքն՝ դուք մտածում եք՝ հայկական բեռնատարները Նախիջևանով կգնա՞ն Իրան: Դա աբսուրդ է: Իրանը 10 տարուց ավելի լինելով սանկցիաների տակ՝ իր համար Մեղրիի հատվածը շատ կարևոր է: Իզուր չէ, որ դոկտոր Զարիֆն իր պաշտոնավարման վերջին օրերին թե՛ Երևանում, թե՛ Իրանում շեշտեց, որ Մեղրին իրենց կարմիր գիծն է: Դա նշանակում է, որ իրենց համար կարևոր է, և հայտարարությունները, որ անուղղակի կամ ուղղակի կատարվում են Իրանի քաղաքական գործիչների կողմից, Իրանի խորհրդարանի պատգամավորների, խորհրդարանի անվտանգության հանձնաժողովի նախագահի, փոխնախագահների կողմից՝ վկայում են, որ Սյունիքը Իրանի համար բավականին կարևոր է: Իրանի համար եթե այդ ապաշրջափակումը օգտակար լիներ, շատ վաղուց գուցե մտածեր դրա մասին և այլընտրանք ունենար՝ Ադրբեջանի հողով բեռնափոխադրում իրականացնելու: Ինչո՞ւ է շեշտում, որ իրենց համար կարևոր է Հայաստանով բեռնափոխադրումը դեպի եվրասիական երկրներ. երեկ էլ են նույնը շեշտել»:

Նրա խոսքով՝ Իրանում Հայաստանի դեսպանատունն էլ 2018թ. իշխանափոխությունից հետո ոչ մի բանով չի զբաղվում. «Փոքր գործարաններ են այցելում, նման բաներով են զբաղվում, չենք տեսել, որ մեծ պրոյեկտներով զբաղվեն, օրինակ՝ Հնդկաստանի կամ Չինաստանի առաջարկները քննարկվեն: Նախքան 2018թ. իրադարձությունները կար համայնք-դեսպանատուն շատ սերտ հարաբերություններ, բայց դժբախտաբար, վերջին 3 տարվա մեջ այդ բաժնում էլ խնդիրներ ունեցանք: Օրինակ՝ մենք ամեն տարի Ցեղասպանության հիշատակի օրը կազմակերպում ենք միջոցառում՝ պարսիկ հանդիսատեսի համար, շուրջ 400 հոգու ենք հրավիրում՝ քաղաքական գործիչներ, պատգամավորներ, վերլուծաբաններ, միջազգային հարաբերությունների ուսանողներ, և փորձում ենք նրանց բացատրել՝ Ցեղասպանությանը ինչ է եղել: Բացման խոսքում խոսում ենք Ցեղասպանության, պահանջատիրության, հատուցման մասին, ֆիլմեր ենք ցուցադրում, հետո պարսիկ բանախոսն է գալիս՝ մեր սրտի խոսքն է ասում, հետո Հայաստանի դեսպանը գալիս և ասում է՝ մեր արտաքին քաղաքականության մեջ պահանջատիրության օրակարգ չկա: Հասկանո՞ւմ եք՝ ինչ է ստացվում, պարսիկը գալիս-ասում է՝ մենք ձեզ հավատա՞նք, թե՞ ձեր իշխանության ներկայացուցչի խոսքին: Ամոթալի վիճակ է ստեղծվում մեզ համար»:

Թուրքիայի հարցերով փորձագետը որևէ դրական ազդակ չի տեսել Թուրքիայից. «2001թվականից, երբ Էրդողանի կուսակցությունն անցավ գործի, մենք անտեսեցինք Թուրքիայի քաղաքականությունը: Եթե նկատած լինեք՝ հենց այդ 2000-2001 թվականներից է, որ թուրք մտավորականներ հայտնվեցին, ասացին, որ ընդունում են Ցեղասպանությունը, հրավիրվեցին Հայաստան, եկան Սփյուռք: Դրանք մեր հոգեբանությունն էին ուսումնասիրում: Ես գիրք ունեմ «Թուրքերը և քրդերը խոսում են Հայոց ցեղասպանության մասին» անվանումով, այնտեղ մոտ 60 թուրք և քուրդ մտավորականի արտահայտություններ կան Ցեղասպանության վերաբերյալ. 2 հոգի են այդ բոլորից, որ խոսել են մեր հողային պահանջի մասին՝ Ռաքիբ Զարաքօղլուն է եղել, որ հիմա աքսորված է Թուրքիայից, և Յուսուֆ Հալաչօղլուն: Թաներ Աքչամը, որին այդքան հրավիրել ենք, մեծարել ենք, ոչ մի տեղ չի ասում հողային պահանջատիրության մասին: Թուրքիայի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ 2001թ. հստակ որոշումով եղավ, և նրանք Արցախի, Ցեղասպանության վերաբերյալ մեր հոգեբանությունն ուսումնասիրեցին: Եթե նկատեք՝ հենց այդ ժամանակից էլ Հայաստանից ուսանողներ, լրագրողներ գնացին Թուրքիա, սկսեցին ասել՝ դե, 100 տարի առաջ մի բան է՝ պատահել է, պետք է մոռանանք»:

Իսակ Յունանեսյանը անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանի կողմից հայկական տեղանունների ադրբեջանական անվանումների հնչեցմանը. «Երբ այդ ժամանակ Ադրբեջանը փակեց Գորիս-Կապան ճանապարհը, մենք մեր ծանոթ պարսիկ լրագրողներին խնդրեցինք իրենց լրատվամիջոցներում գրել այդ մասին: Խեղճերը պատրաստեցին, որ՝ մենք դատապարտում ենք ճանապարհը փակ պահելը, հետո սպասում էի, որ արդեն նյութերը կտարածվեն, կես ժամ անց ինձ զանգեցին, ասացին՝ պարոն Յունանեսյան, Դուք ձեր կառավարության նիստին հետևո՞ւմ եք, ձեր վարչապետը այդ տարածքները ադրբեջաներեն անվանումներով է կոչում, մենք ինչո՞ւ վատամարդ դուրս գանք, և չհրապարակեցին դատապարտման լուրը»:

Նա ընդգծեց, որ թեպետ Հայաստանի իշխանությունները խոսում են ապաշրջափակման մասին, բայց Թուրքիայի և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու դեպքում Հայաստանը շրջափակվելու է թուրքերով. «Քիչ-քիչ դառնալու ենք եզդիների և քրդերի նման մի ազգ, որ անընդհատ սարերում, ձորերում պետք է պայքարի մեջ լինի թուրքերի հետ»:

Նա նշեց, որ իրանահայ համայնքում էլ շատ են մարդիկ, որ հետևում են լուրերին և մտահոգված են Հայաստանում կատարվող իրադարձություններով. «3 տարի առաջ շատ մարդիկ կային, որ ցանկանում էին տեղափոխվել Հայաստան՝ մշտական բնակության, բայց մի մասը եկան, մի մասը չեկան, հիմա Հայաստանում գտնվող հատվածն ասում է՝ եթե նույնը շարունակվի, կվերադառնան Իրան կամ կմեկնեն ԱՄՆ: Բայց կա հատված էլ, որ ընդհանրապես անտարբեր է, ինչպես Հայաստանում կամ առհասարակ Սփյուռքում: Դժբախտաբար, այս վերջերս սևի ու սպիտակի բաժանումը, պառակտումը Սփյուռքում էլ են փորձում անել: Հայաստանի նախորդ խորհրդարանի որոշ պատգամավորներ, որ այս խորհրդարանից արդեն դուրս են մնացել, կարծես գործուղվել են Սփյուռքում պառակտում ստեղծելու: Իրանում պառակտում ստեղծելու կորիզներ են փնտրում՝ իրանահայության մեջ, ինչը ցավալի է: Նպատակը Սփյուռքին սառեցնելն է այն ամենից, ինչ կատարվում է Հայաստանում»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում