Իմ քույրը որևէ վատ բան չի առաջարկել․ Հրաչյա Հակոբյան
Մեզ համար ամենաառաջնայինը անվտանգային համակարգն է։ Ես գիտեմ Դուք հիմա հաջորդ հարցը կտաք, թե մենք չունենք անվտանգային համակարգ, բայց ստեղծված իրավիճակում որքանով կարողանում ենք հետպատերազմյան շրջանում փորձում ենք ապահովել անվտանգային միջավայր։ Ազգային ժողովում Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, ի պատասխան հարցին, թե որոնք են 650 հազար ձայն ստացած քաղաքական ուժի առաջնահերթությունները։
Հարցին՝ ինչպե՞ս եք ապահովում, երբ մայիսի 12-ից թշնամին ՀՀ տարածքում է, Հակոբյանը նկատեց, որ դա իրենց ևս մտահոգիչ փաստ է․
«Աշխատում ենք բոլոր ուղղություններով, գերատեսչություններ են աշխատում, ես կարող եմ վստահեցնել, որ շատ կոնկրետ աշխատանք է տարվում այդ ուղղությամբ»։
Իշխանական պատգամավորը լրագրողի դիտարկմանը ի պատասխան, որ դիմադրություն ցույց չտրվեց պատճառաբանությամբ, որ նորից պատերազմ չսկսվի, նշեց․
«Այո, մենք այսօր պատրաստ չենք պատերազմի, դա բոլորս գիտենք, և ես կարող եմ ասել, որ մենք պետք է մեր բանակը վերազինենք, ոչ թե րա համարո որր պատրաստ լինենք պատերազմի այլ որ պատրաստ լինենք խաղաղության»։
Մանրամասն՝ տեսանյութում։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ