Ֆրանսիան հրաժարվում է ճանաչել Աֆղանստանում թալիբների կառավարությունը
Ֆրանսիան համարում է, որ Աֆղանստանում իշխանությունը զավթած թալիբները չեն կատարել իրենց խոստումները, որոնք տվել էին միջազգային հանրությանը, ուստի Փարիզը հրաժարվում է ճանաչել նոր կառավարությունը, որը ձեւավորվել է «Թալիբանի» կողմից, հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լը Դրիանը, հաղորդում է AFP գործակալությունը:
«Ֆրանսիան հրաժարվում է որեւէ կապ ունենալ այդ կառավարության հետ»,-հայտարարել է Լը Դրիանը՝ հիշեցնելով, որ Ֆրանսիան պահանջել է թալիբներից թույլ տալ անխոչընդոտ հեռանալ բոլոր ցանկացողներին, թույլ տալ ազատորեն հումանիտար օգնություն մատակարարել այն շրջաններում, որոնք չեն գտնվում շարժման ուղղակի հսկողության ներքո, պահպանել մարդու իրավունքները, հատկապես, կանանց իրավունքներն ու կրթության իրավունքը, ինչպես նաեւ հրաժարվել «Ալ Քաիդայի» հետ ցանկացած համագործակցությունից:
«Վերջին օրերի ընթացքում նրանք ասել են, որ ոչ միայն օտարերկրացիներին, այլ նաեւ աֆղանցիներին են առաջարկել հանգիստ լքել տարածքը, խոստացել են ներառական կառավարություն, սակայն արդյունքում ստել են»,-եզրափակել է նախարարը:
«Ֆրանսիան ճանաչում է պետությունը: Մենք դեսպան ունենք Աֆղանստանում, պաշտոնապես նա շարունակում է իր լիազորությունները: Մենք անցկացրել ենք տեխնիկական բանակցություններ, որպեսզի ապահովենք Քաբուլից շուրջ 3 հազար մարդու տարհանումը, սակայն խոսքը չի վերաբերում ճանաչմանը, մենք թալիբներից գործողություններ ենք ակնկալում: Նրանց պետք է տնտեսական դադար, նրանց պետք են միջազգային հարաբերություններ»,-ասել է դիվանագիտական գերատեսչության ղեկավարը:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...