Հինգ մարդու դանակահարած սոմալիացին ահաբեկչական նպատակներ չուներ
Իտալացի քննիչներն ապացույցներ չեն հայտնաբերել, որ Ռիմինիում հինգ մարդու դանակով վիրավորում հասցրած միգրանտը կապեր է ունեցել ահաբեկչական կազմակերպությունների հետ եւ կարող էր գործել ծայրահեղական նկատառումներից ելնելով, հաղորդում է ANSA գործակալությունը:
Սոմալիի 26-ամյա բնակիչը 2015 թվականին գտնվում էր Եվրոպայում եւ դիմել էր փախստականի կարգավիճակ ստանալու համար Իտալիայում:
Ավելի վաղ նա այդպիսի խնդրանքով դիմել էր նաեւ Դանիային, Շվեդիային, Գերմանիային եւ Նիդերլանդներին: Մի քանի ամսվա ընթացքում նա գտնվել է Կարմիր Խաչի հոգածության ներքո: Որոշ տվյալներով՝ տղամարդը տարբերվել է բռնության նկատմամբ հակումներով եւ ագրեսիա դրսեւորել:
Շաբաթ երեկոյան Իտալիայի Ռիմինի ափամերձ քաղաքում տեղի է ունեցել միջադեպ, որի հետեւանքով տուժել է հինգ մարդ՝ ներառյալ երեխա: Ավտոբուսի կանգառում հսկիչը տղամարդուց տոմս է խնդրել, ինչին ի պատասխան՝ վերջինս հանել է դանակն ու հարվածել երկու ստուգող կանանց: Այնուհետեւ ոստիկանությունից փախուստի դիմելիս նա վիրավորել է եւս երեք մարդու, այդ թվում՝ երեխայի հետ կնոջը: Տղամարդը կալանավորվել է:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...