Կապիտոլիումի ոստիկանությունը տույժեր կսահմանի վեց աշխատակիցների նկատմամբ հունվարի 6-ին նրանց գործողությունների պատճառով
Կապիտոլիումի ոստիկանությունը խորհուրդ է տվել կարգապահական տույժեր սահմանել վեց ոստիկանների նկատմամբ հունվարի 6-ին ԱՄՆ Կոնգրեսի շենքի մոտ անկարգությունների ընթացքում նրանց գործողությունների համար, հաղորդում է Insider-ը:
Ավելի վաղ Կապիտոլիումի ոստիկանությունը սկսել էր հետաքննություն 29 ոստիկանների նկատմամբ, ինչպես նաեւ եւս վեց ոստիկաններ ժամանակավոր հեռացվել են աշխատավարձի պահումով:
Ավելի վաղ նաեւ հայտնի էր դարձել, որ հեռացված ոստիկաններից մեկը հանրահավաքի ժամանակ լուսանկարվել է ցուցարարների հետ, մեկ ուրիշ իրավապահ ուղղորդել է ցուցարարներին ԱՄՆ Կոնգրեսի շենքի շուրջ:
Հունվարի 6-ին ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցները, 2020 թվականի նոյեմբերի 3-ին անցկացված նախագահական ընտրությունների արդյունքները խոչընդոտելու համար ներխուժել են ԱՄՆ Կոնգրեսի շենք: Անկարգությունների ընթացքում Կոնգրեսի ներսում ոստիկանությունը սպանել է ցուցարար կնոջը: Բախումներից հետո զոհվել է նաեւ Կապիտոլիումի ոստիկանության աշխատակիցը:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...