Բայդենի պատվաստման մանդատը բուռն արձագանք է առաջացրել հանրապետական առաջնորդների շրջանում
ԱՄՆ-ի հանրապետական նահանգների ղեկավարները խոստացել են պայքարել գործատուներին պատվաստելու նախագահ Ջո Բայդենի մանդատի դեմ՝ ընդ որում՝ շատերը սպառնացել են դատական հայցերով, հաղորդում է Business Insider-ը:
Բայդենը հինգշաբթի հայտարարել է, որ 100 կամ ավելի աշխատակիցներ ունեցող բոլոր գործատուները պետք է պատվաստվեն կամ ամենշաբաթյա թեստեր անցնեն:
Հայտարարելով ծրագրի մասին՝ նա ասել է, որ դա «ոչ թե ազատության կամ անձնական ընտրության», այլ ամերիկացիներին պաշտպանելու մասին է:
«Խոսքն ազատության մասին չէ»,- սա արտահայտություն է, որը ԱՄՆ նախագահը չպետք է արտաբերի»,- ասել է Թենեսիի նահանգապետը:
Հանրապետական կուսակցության մյուս անդամները նախագահին սպառնացել են դատական հայցերով:
ԱՄՆ նախագահը հինգշաբթի հայտարարել է, որ ավելի քան 80 միլիոն ամերիկացիներ դեռեւս պատվաստված չեն, չնայած պատվաստումներն իրականացվում են «անվճար եւ անվտանգ» են:
«Մենք չենք կարող թույլ տալ, որ այս գործողությունները խոչընդոտեն ամերիկացիների ճնշող մեծամասնության պաշտպանությանը, ովքեր իրենց ներդրումն են ունեցել եւ ցանկանում են վերադառնալ նորմալ կյանքի»,- ասել է Բայդենը:
Ուրբաթ օրը Սպիտակ տանը մամուլի քարտուղար Ջեն Փսակիին հարցրել են, թե Բայդենի ծրագիրը քննադատող նահանգապետներից որեւէ մեկը դիմե՞լ է նախագահին կամ նրա գրասենյակին: Փսակին ասել է, որ ինքը տեղեկություն չունի նման զանգերի մասին:
«Մենք կապ ենք պահպանում մի շարք դեմոկրատ եւ հանրապետական նահանգապետների հետ ամեն շաբաթ, եթե ոչ ավելի հաճախ՝ տարբեր թեմաների շուրջ, ներառյալ համավարակի դեմ պայքարի մեր ջանքերը»,- ասել է նա:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...