Բրեդ Փիթը Մարգո Ռոբիի հետ սիրավեպի մասին լուրեր է հրահրել
Անջելինա Ջոլիի հետ ամուսնալուծությունից հետո Բրեդ Փիթը չի հրաժարվում կանանց ուշադրությունից։ Հոլիվուդում հիմա բոլորը խոսում են դերասանի նոր սիրավեպի մասին։ Ինսայդերների խոսքով՝ Փիթի ընտրյալը դարձել է Մարգո Ռոբին, որի հետ, եթե հավատանք ասեկոսեներին, նրանք անցյալում արդեն ինտրիգ են ունեցել:
Woman’s Day անգլալեզու հրատարակության աղբյուրը հայտնում է, որ այժմ աստղերը միասին աշխատում են մեկ նկարահանման հրապարակում: Զույգը ներգրավված է «Բաբելոն» նախագծում, որի ռեժիսորը Դամիեն Շազելն է, ով նկարահանել է «Լա Լա Լենդը»: Ինսայդերների խոսքով՝ Բրեդն ու Մարգոն բացահայտ սիրախաղ են անում միմյանց հետ եւ նույնիսկ չեն էլ փորձում թաքցնել իրենց զգացմունքները:
Նշենք, որ նրանց սիրավեպի մասին առաջին անգամ խոսել են դեռեւս 2015թ․-ին, երբ դերասանը դեռ ամուսնացած էր Անջելինա Ջոլիի հետ։ Այդ ժամանակ Փիթն ու Ռոբին միասին նկարահանվել են ֆիլմում։ Դերասանին մոտ կանգնած աղբյուրները հայտնել են, որ Անջելինան կասկածում էր նրանց եւ փորձել է կանխել Ռոբբիի հայտնվելը այդ ֆիլմում: Ոմանք կարծում են, որ հենց այդ ֆիլմի նկարահանումների ժամանակ է դերասանների միջեւ «կայծ վառվել»։ Իսկ, երբ 2016թ․-ին տեղի ունեցավ Բրանջելինաների ամուսնալուծությունը, շատերը դրանում մեղադրեցին հենց Մարգոյին։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...