Իսրայելում ձերբակալվել են բանտից փախուստի դիմած եւս երկու պաղեստինցիներ
Իսրայելի ոստիկանությունը հայտնել է, որ իրենց հաջողվել է ձերբակալել վեց պաղեստինցի բանտարկյալներից եւս երկուսին, ովքեր երկուշաբթի փախել էին երկրի հյուսիսում գտնվող բանտից, հայտնում է AFP-ն:
Ավելի վաղ բռնվել էին փախուստի դիմած եւս երկու անձինք, ովքեր չեն դիմադրել ձերբակալությանը: Եվս երկու պաղեստինցի դեռ ազատության մեջ են:
Սեպտեմբերի 6-ին ահաբեկչական գործողություններին մասնակցելու համար երկարաժամկետ ազատազրկման դատապարտված վեց պաղեստինցի բանտարկյալներ փախել են Իսրայելի հյուսիսային բանտից: Նրանց թվում էր արմատական ռազմականացված պաղեստինյան «Ալ-Աքսա նահատակների բրիգադ» խմբավորման առաջնորդներից Զախարիա Զուբեյդին, ով դեռ ազատության մեջ է, ինչպես նաեւ «Իսլամական ջիհադի» հինգ անդամ:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...