«Թալիբան»-ը մահապատժի է ենթարկել Աֆղանստանի նախկին փոխնախագահի եղբորը
«Թալիբան»-ը մահապատժի է ենթարկել Աֆղանստանի նախկին փոխնախագահ Ամրուլլահ Սալեհի եղբորը, որը դարձել էր Փանջշերի հովտում հակաթալիբանական շարժման ընդդիմադիր ուժերի ղեկավարներից մեկը, հայտել է Reuters-ը:
Լուրն այն մասին, որ Սալեհի եղբայրը՝ Ռոհուլլահ Ազիզին սպանվել է, ստացվել է օրեր անց այն բանից հետո, երբ «Թալիբան»-ի ուժերը վերահսկողություն են հաստատել Փանջշերի՝ թալիբներին դիմադրող վերջին նահանգի վրա:
«Նրանք մահապատժի ենթարկեցին իմ հորեղբորը», - ասել է Էբադուլլահ Սալեհը տեքստային հաղորդագրության մեջ: «Երեկ սպանեցին նրան եւ թույլ չտվեցին, որ հուղարկավորենք: Պնդում էին, որ նրա մարմինը պետք է փտի»:
Թալիբների Alemarah լրատվական ծառայության էջում նշվում է, որ «հաղորդագրությունների համաձայն»՝ Ռոհուլլահ Սալեհը սպանվել է Փանջշերում մարտերի ժամանակ:
Աֆղանստանի ազգային դիմադրության ճակատը, որը միավորում է տեղի առաջնորդ Ահմադ Մասուդին հավատարիմ ընդդիմադիր ուժերին, խոստացել է շարունակել թշնամիների դեմ պայքարը նույնիսկ Փանջշեր նահանգի մայրաքաղաք Բազարակի անկումից հետո:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...