Հայտնի են «Շնոբելյան» մրցանակի դափնեկիրները
«Շնոբելյան մրցանակը» շնորհվել է ամերիկացի գիտնականներին, ովքեր փորձարման ընթացքում ապացույցներ են գտել, որ տղամարդու մորուքը կարող է պաշտպանել հարվածներից դեմքին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Շնոբել» մրցանակաբաշխության (հայտնի է նաեւ որպես հակա-Նոբելյան մրցանակ) 31-րդ հերթական արարողությունն անցկացվեց առցանց, դափնեկիր են դարձել 24 երկրների գիտնականներ, հայտնել են կազմակերպիչները:
Մրցանակը տրվում է այն գիտական հետազոտությունների համար, որոնք «նախ ծիծաղեցնում են, ապա՝ ստիպում մտածել»: Չնայած նրան, որ բազմաթիվ հետազոտություններ, որոնց համար մրցանակն առաջին հայացքից անիմաստ կամ անհեթեթ են թվում, դրանցից շատերը, ինչպես ակնարկում են կազմակերպիչները, այնուամենայնիվ, գիտական արժեք ունեն:
Մորուքի «պաշտպանական գործառույթը» դեմքի հարվածներից բացահայտելու մրցանակը շնորհվել է հետազոտողներին «Խաղաղության մրցանակ» անվանակարգում:
Բժշկության ոլորտում մրցանակը շնորհվել է այն հետազոտողներին, ովքեր ապացուցել են, որ օրգազմը նույնքան արդյունավետ է քթի փակվածության թեթեւացման համար, որքան հակաայտուցային միջոցները:
Տնտեսագիտության ոլորտում մրցանակը շահել են եվրոպացի գիտնականները, ովքեր ապացուցել են, որ քաղաքական գործիչների գիրության աստիճանը փոխկապակցված է երկրում կոռուպցիայի մակարդակի հետ:
Քիմիայի մրցանակը ստացել են Գերմանիայի, Բրիտանիայի, Հունաստանի, Ավստրալիայի մի խումբ գիտնականներ, ովքեր ուսումնասիրել են կինոթատրոններում օդի քիմիական կազմը, որպեսզի պարզեն՝ արդյոք կապ կա հանդիսատեսի արտադրած հոտերի եւ բռնության տեսարանների, հակասոցիալական վարքագծի եւ ֆիլմերում ցուցադրվող թմրանյութերի օգտագործման տեսարանների միջեւ:
Բնապահպանության ոլորտում մրցանակներ են ստացել Իսպանիայից եւ Իրանից գիտնականները՝ տարբեր երկրների մայթերին գցված մաստակի մեջ հայտնաբերված բակտերիաների տեսակների ուսումնասիրության գենետիկական անալիզի օգտագործման համար:
Կազմակերպիչների խոսքով՝ շնորհվել է ընդհանեւր տասը մրցանակ:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...