Պակիստանը հերքել է Աֆղանստանում Փանջշերի գրավմանը մասնակցության մասին մեղադրանքները
Պակիստանը հերքել է Աֆղանստանի Փանջշեր նահանգի «Թալիբան» շարժման գրավմանն օգնություն ցուցաբերելու մեղադրանքները, հայտարարել է ԱԳՆ խոսնակ Ասիմ Իֆտիխարը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Իֆտիխարը հաղորդումները որպես «քարոզչական արշավի» մաս է որակել, որը «Պակիստանին սեւացնելու եւ միջազգային հանրությանը մոլորեցնելու փորձ է հանդիսանում», հաղորդում է Պակիստանի ռադիոն:
Թալիբները մեկ ամիս առաջ ակտիվացրեցին գրոհը կառավարական ուժերի դեմ եւ օգոստոսի 15-ին մտան Քաբուլ: Հաջորդ օրը նրանք հայտարարեցին, որ պատերազմն ավարտված է, եւ պետությունում կառավարման ձեւը պարզ կդառնա մոտ ապագայում: Օգոստոսի 31-ի գիշերը ամերիկացի զինվորականները լքեցին Քաբուլի օդանավակայանը՝ վերջ դնելով Աֆղանստանում ամերիկյան գրեթե 20-ամյա ռազմական ներկայությանը:
Սեպտեմբերի 6-ին թալիբները հայտարարեցին, որ իրենց վերահսկողության տակ է անցել Աֆղանստանի 34 նահանգներից վերջինը՝ Փանջշերը: Հաջորդ օրը հայտարարվեց Աֆղանստանի ժամանակավոր կառավարության կազմը. այն կգլխավորի Մոհամմադ Հասան Ախունդը, ով արտաքին գործերի նախարարն էր «Թալիբան»-ի առաջին կառավարման օրոք եւ գտնվում է ՄԱԿ-ի պատժամիջոցների ներքո:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...