Հնդկական նահանգը հայտարարել է բարձր պատրաստվածության ռեժիմ նիփահ վիրուսի պատճառով
Հնդկական Քարնատակա նահանգի իշխանությունները հարեւան Քերալա նահանգում վտանգավոր նիփահ վիրուսի հայտնաբերումից հետո հայտարարել են բարձր պատրաստվածության ռեժիմ մի շարք շրջաններում, տեղեկացնում է տարածաշրջանի առողջապահության նախարարությունը, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ մահացու վտանգավոր նիփահ վիրուսի ախտանշանները հայտնաբերվել են 11 մարդու մոտ հնդկական Քերալա նահանգում, նրանց վիճակը կայուն է։ Այդ բոլոր մարդիկ շփվել են 12-ամյա տղայի հետ, որը մահացել է նիփահից։ Երեխայի մահվանից հետո նահանգի բժիշկները սկսել են ստուգել 251 մարդու, ովքեր շփվել են նրա հետ։
Քարնատակայի առողջապահության նախարարության հանձնարարականներում ասվում է, որ Քերալայից եկածները պետք է ստուգվեն՝ պարզելու համար այնպիսի ախտանշանների առկայությունը, ինչպիսին են տենդը, հոգեվիճակի փոփոխությունը, ուժեղ թուլությունը, գլխացավը, շնչառության վատացումը, հազը, սրտխառնոցը, մկանային ցավերը, դողը եւ լուծը։
Միեւնույն ժամանակ, Քարնատակայի առողջապահության նախարար Կ.Սուդհակարը նշել է, որ նահանգում չի գրանցվել այդ վտանգավոր հիվանդության ոչ մի դեպք։
Նիփահ վիրուսը տարածվում է չղջիկների եւ թռչող աղվեսների միջոցով։ Վիրուսը սովորաբար փոխանցվում է մարդկանց, ովքեր կերել են այն մրգերը, որոնց վրա հայտնվել է վարակված կենդանու թուքը։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այդ վիրուսը համարում է աշխարհում ամենավտանգավորներից մեկը, դրա դեմ դեղ եւ պատվաստանյութ գոյություն չունեն, իսկ հիվանդությունից մահացության մակարդակը կազմում է 40-75 տոկոս։ Ավելի վաղ Հնդկաստանի իշխանությունները տեղեկացրել էին հիվանդության չորս բռնկումների մասին՝ 2001 եւ 2007թթ. Արեւմտյան Բենգալիա նահանգում, 2018 եւ 2019թթ.՝ Քերալա նահանգում։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...