Ալենն այդ կղզում թուրքից տասնյակ մլն դոլար է վերցրել, որ Սյունիքը ծախի. սու՞տ եմ, ստուգե՛ք. Իսագուլյան
Ինձ ինֆորմացիա են տվել, որ Ալեն Սիմոնյանն այդ հունական կղզում հանդիպել է թուրք հատուկ ծառայությունների աշխատակիցների հետ, և տասնյակ միլիոնավոր դոլարներով փող է վերցրել, որպեսզի Սյունիքը ծախի: Ո՞վ կարող է ասել, որ ես սխալ եմ ասում։ Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը` նշելով, որ իր նկատմամբ հարուցված քրեական գործերը այս կարգի խնդիրներ են, ասում են՝ «դու ի՞նչ գիտեիր և այլն, ես ել պատասխանում եմ՝ ստուգե՛ք, դե ստուգեք տեսնեմ, ո՞նց եք ստուգում»:
Գ. Իսագուլյանը հրապարակային հարցադրում բարձրացրեց, թե ինչ գործ ուներ ՀՀ ԱԺ նախագահը, որ Արցախի անկախության օրը Արցախ չգնաց, բայց Հունաստանում թուրքերի հետ պորտապար պարելու իրավունք ուներ։
«Եթե հայ ժողովուրդը գտնում է, որ իր ղեկավարները՝ Նիկոլ Փաշինյանը, Ալեն Սիմոնյանը, Արմեն Սարգսյանը և այլն, թուրքերի հետ պորտապար պարելու իրավունք ունեն, երբ մեզ մոտ սուգ է, եկեք դա արձանագրենք, ու ասենք, որ այլևս այս ժողովուրդը պետականություն ունենալու իրավունք չունի», - նշել է Գառնիկ Իսագուլյանը։
Բանախոսի պնդմամբ `2020թվականի հոկտեմբերի 19-ին պատերազմը կանգնեցնելու հնարավորություն Փաշինյանն ունեցել է, բայց փոխարենն ասել է, որ Շուշին չի կարող հանձնել առանց զոհերի, ու առաջարկել է շարունակել պատերազմն ու այն վերցնել զոհերով, հակառակ դեպքում իրեն ժողովուրդը կհամարի դավաճան։
Մանրամասները՝ տեսանյութում։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ