Առուշ Առուշանյանի շրջապատը հայտնվել է խոշորացույցի տակ․ առաջիկայում իշխանությունը նոր որս է սկսելու
«Հրապարակ» թերթը գրում է. «Գորիսի կալանավորված քաղաքապետ Առուշ Առուշանյանի առաջադրումը Գորիսի համայնքապետի ընտրություններում, ցայտնոտի մեջ է գցել իշխանություններին: Նիկոլ Փաշինյանի հրահանգով իրավապահները գործի են անցել, փորձելու են չեզոքացնել Առուշանյանի աջակիցներին:
Առաջին ծիծեռնակներն արդեն նկատելի են, նախօրեին մոտ մեկ տասնյակից ավելի գորիսեցիների խուլիգանության մեղադրանք է առաջադրվել, այդ թվում՝ համայնքապետարանի աշխատակիցներ, Առուշանյանի մերձավորներ:
Չգիտես ինչու, հիշել են ապրիլի 21-ին Փաշինյանի՝ Սյունիք կատարած այցը եւ սյունյաց «ողջույնների» ու ձվերով Փաշինյանի մեքենային հարվածելու համար մեղադրանք են առաջադրել։ Զրահապատ մեքենային ձվով հարվածելու հետեւանքով, ըստ մեղադրանքի, 24 մլն դրամի վնաս են պատճառել։
Թե ինչպես են հաշվել վնասի չափը, ոչ ոք չգիտի։ Սյունիքի մեր աղբյուրների փոխանցմամբ, Առուշանյանի ընկերական եւ բարեկամական շրջապատը խոշորացույցի տակ է, առաջիկայում նոր որս են սկսելու»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ