Արցախի օմբուդսմեն․ Ադրբեջանի իշխանությունը շարունակում է Ղարաբաղի հայերի նկատմամբ էթնիկ զտումները
Ադրբեջանի իշխանությունը շարունակում է Ղարաբաղի հայերի նկատմամբ էթնիկ զտումները։ Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը։
Նրա խոսքով՝ գերիների նկատմամբ բացի խոշտանգումներից հոգեբանական խոշտանգումներ են իրականացվել։ Ադրբեջանցի զինվորականներն օգտագործել են զոհվածների սոցցանցերում օգտահաշիվներն ու հեռախոսները։ Օմբուդսմենը նշել է, որ ռուս խաղաղապահները չեն կանգնեցնում ադրբեջանցիներին, որոնք խախտում են հրադադարը։ Երեկ կրակել են Թաղավարդ գյուղի ուղղությամբ, տուն է վնասվել։ Շուշիի հատվածում գրեթե ամեն օր խախտվում է հրադադարի ռեժիմը։
«Անհրաժեշտ է կիրառել միջազգային մեխանիզմներ միջադեպի հեղինակներին պատասխանատվության ենթարկելու համար։ Անհրաժեշտ է դիրքերը բաժանել այնպիսի հեռավորությամբ, որ հնարավոր չլինի կրակել»,-նշեց Ստեփանյանը։
«Միաժամանակ, փորձ է արվում վարկաբեկել ռուս խաղաղապահներին, որպեսզի հետագայում պահանջեն նրանց դուրսբերումը»,-հավելեց Ստեփանյանը


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում