Սալվադորը պաշտոնապես դարձել է առաջին երկիրը, որը Bitcoin-ն ընդունել է որպես վճարման օրինական միջոց
Սալվադորը պաշտոնապես դարձել է առաջին երկիրը, որը Bitcoin-ն ընդունել է որպես վճարման օրինական միջոց, հայտնում է Reuters-ը:
Սա նշանակում է, որ ընկերությունները պետք է ընդունեն բիթքոինով վճարումները, ինչպես ԱՄՆ դոլարովը, որը 2001 թվականից Սալվադորի պաշտոնական արժույթն է եւ կմնա վճարման օրինական միջոց:
Նախագահ Նաիբ Բուքելեն, ով հանդես է եկել կրիպտոարժույթի օգտին, ասում է, որ դա կօգնի սալվադորցիներին խնայել մոտ 400 միլիոն դոլար, ինչը, կառավարության գնահատմամբ, տարեկան ծախսվում է փոխանցման վճարների վրա:
40-ամյա նախագահը մեծ ժողովրդականություն է վայելում հասարակության շրջանում, սակայն նրան մեղադրում են ժողովրդավարությունը տապալելու մեջ, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը:
Թերահավատները կարծում են, որ Bitcoin-ը կարող է մեծացնել կարգավորիչ եւ ֆինանսական ռիսկերը Կենտրոնական Ամերիկայի երկրի համար, եւ հարցումները ցույց են տալիս, որ սալվադորցիները զգուշանում են կրիպտոարժույթի անկայունությունից, որը կարող է օրական հարյուրավոր դոլարներ կորցնել:
Հասարակության կասկածները փարատելու համար համար Բուքելեն յուրաքանչյուր քաղաքացուն խոստացել է 30 դոլարի բիթքոիններ, եթե նրանք գրանցվեին պետության թվային դրամապանակին: Մեկնարկից առաջ Սալվադորը գնել է 400 բիթքոին, ասել է Բուքելեն, ինչը օգնել է մայիսից ի վեր առաջին անգամ արժույթը հասցնել 52 000 դոլարի: Սակայն, ընդգծելով ռիսկերը, բիթքոինը մի քանի ժամ անց էժանացել է մոտ 4%-ով եւ կազմել 50 516 դոլար:
Երեքշաբթի վաղ առավոտյան Սալվադորի դրամապանակը դեռ չէր հայտնվել Apple Inc-ի, Google-ի եւ Huawei-ի հավելվածների ներբեռնման հարթակներում, ինչը Բուքելեի մի շարք թվիթների պատճառ է դարձել, այդ թվում՝ կարմիր «զայրացած» սմայլիկով: Ավելի ուշ դրամապանակը հասանելի է դարձել Huawei-ում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...