Շաքարավազի ոչ միայն գինն է բարձր, այլեւ խանութներ կան՝ շաքարավազ չկա
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում շաքարավազի շուկան դարձյալ քաոսային վիճակում է գտնվում. շաքարավազի ոչ միայն գինն է բարձր, այլեւ խանութներ կան՝ շաքարավազ չկա։ «Ժողովուրդ» օրաթերթն արդեն մի քանի օր է՝ քաղաքացիներից հեռախոսազանգեր է ստանում այն մասին, որ վերջին օրերին խանութներում եւ սուպերմարկետներում շաքարավազ չեն կարողանում պարկով գնել։ Ի դեպ, մարզային որոշ գյուղերի խանութներում բնակիչները շաքարավազ չեն կարողանում անգամ մեկ կիլոգրամ գնել, քանի որ չկա։
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը հեռախոսազանգի միջոցով երեւանյան մի քանի սուպերմարկետներից հետաքրքրվեց՝ հնարավոր է պարկով շաքարավազ գնել, թե ոչ. ստացանք բացասական պատասխան։ Ավելին՝ սուպերմարկետներից մեզ փոխանցեցին, որ ծայրահեղ դեպքում կարող են 20 կգ շաքարավազ վաճառել՝ պատճառաբանելով, որ քանակի խնդիր ունեն։
Եվ սա այն դեպքում, երբ հիմա փակոցների շրջանն է. այս ընթացքում տնային տնտեսուհիները փակոցներ են անում, եւ շաքարավազը խիստ անհրաժեշտ է։ Շաքարավազի շուկայում նման պատկեր արձանագրվել էր նաեւ հուլիս ամսին. սուպերմարկետներում քաղաքացիներին հրաժարվում էին 2-3կգ ավելի շաքարավազ վաճառել, բացի այս, գինն էլ 360 դրամից բարձրացել էր՝ դառնալով 400 դրամ։
Հիմա շաքարավազի մեկ կիլոգրամը վաճառվում է 420-450 դրամի սահմաններում։ Արձանագրենք, որ շաքարավազի շուկայում ստեղծված իրավիճակի միակ պատասխանատուները ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն է եւ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը։ Էկոնոմիկայի նախարարությանը կարծես թե չի հետաքրքրում՝ հանրապետության առեւտրի կետերում շաքարավազ կա, թե ոչ, իսկ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն էլ իր հերթին չի մտահոգվում՝ շաքարավազի՝ օր-օրի բարձրացող գնով։ Այս ամենի հետեւանքով տուժում է շարքային քաղաքացին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթ