Տուլայի բնակիչները շրջապատել են ու քիչ էր մնում «ոտնատակ տային» Յակուբովիչին
Տուլայի հարյուրավոր բնակիչներ գնացել են քաղաքի հրապարակ՝ տեսնելու «Поле чудес» հաղորդման վարող Լեոնիդ Յակուբովիչին եւ նրանից անվճար պաղպաղակ ստանալու։ Ակցիան «Ժպտա, Ռուսաստան» փառատոնի ծրագրի մասն է։ Tulapressa.ru-ի հաղորդմամբ՝ արդյունքում քաղաքացիները շրջապատել են ու «քիչ էր մնում ոտնատակ անեի» Յակուբովիչին։
Հայտնի հաղորդման վարողը, որն անվճար պաղպաղակ էր բաժանվել, հայտնվել է ամբոխի կենտրոնում։ Յակուբովիչի մասնակցությամբ ակցիան քաղաքի այնքան բնակչի է ներագրավվել, որ պաղպաղակի համար մեծ հերթ է գոյացել։ Բացի այդ՝ պարբերականի հաղորդմամբ՝ հեռուստահաղորդավարի շուրջ հրմշտոց է սկսվել։
«Ժպտա, Ռուսաստան» կատակերգությունների փառատոնը Տուլայում բացվել է սեպտեմբերի 5-ին։ Այն սկսվել է ռուսական «Զույգն ապագայից» ֆիլմի ցուցադրությամբ։ Փառատոնի մրցանակներ են ստացել դերասաններ Ալեքսանդր Պանկրատով-Չերնին, Ելիզավետա Բոյարսկայան եւ Աննա Ուկոլովան, հեռուստահաղորդավար Վլադիմիր Պոզները։
Ի աջակցություն փառատոնի նաեւ հատուկ ակցիա է կազմակերպվել, որին էլ մասնակցել է Յակուբովիչը։ Նա Տուկայի կենտրոնական հրապարակ եկել է ուղղաթիռով եւ մարդկանց 500 էսկիմո բաժանել։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...