Լավրով. Ռուսաստանը սիրով կմասնակցի Աֆղանստանի նոր կառավարության կազմի հայտարարման արարողությանը
Ռուսաստանը հաճույքով կմասնակցի Աֆղանստանի նոր կառավարության կազմի հայտարարման արարողությանը, եթե այն ներառական լինի: Այս մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՏԱՍՍ -ը:
«Մենք ցանկանում ենք աջակցել կառավարության ձեւավորման գործընթացին, որը կարտացոլի աֆղանական հասարակության ողջ սպեկտրը, այդ թվում՝ թալիբներին եւ այլ էթնիկ խմբերին, ոչ միայն փուշթուներին, այլեւ՝ ուզբեկներին, հազարներին, տաջիկներին: Միայն այդպիսի ներառական կառավարությունը կարող է ապահովել կայուն անցում դեպի նոր կյանք: Եթե դրա մասին խոսք լինի, ես կարծում եմ, որ մենք հաճույքով կմասնակցենք նման արարողությանը հրավիրված այլ երկրների հետ, որոնք ազդում են այս երկրում իրավիճակի վրա»,- ասել է նա:
Թալիբների ներկայացուցիչը «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությանն ասել է, որ թալիբները հրավիրել են Ռուսաստանին, ինչպես նաեւ Թուրքիային, Չինաստանին, Իրանին, Պակիստանին եւ Քաթարին`մասնակցելու Աֆղանստանի նոր կառավարության կազմի հայտարարմանը նվիրված միջոցառմանը:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...