ՀՀԿ. Երեւանը պետք է Մոսկվայի հետ քննարկի ԼՂՀ տարածքում խաղաղապահների գտնվելու իրավական մեխանիզմները
Հայաստանին, որպես ինքնիշխան պետություն, ցանկանում են չեզոքացնել: Դա չպետք է թույլ տալ: Այս մասին սեպտեմբերի 6-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության նախկին պատգամավոր Արտակ Զաքարյանը:
Դրա դեմ, ըստ ՀՀԿ-ականի, պետք է պայքարել: «Հայաստանը պետք է վերականգնի իր նշանակությունն ու դերը ղարաբաղյան կարգավորման գործընթացում»,- ասաց ընդդիմադիրը՝ հիշեցնելով Ադրբեջանի ներկայացուցչի վերջին հայտարարությունը լրացուցիչ իրավական եւ քաղաքական մեխանիզմների քննարկման հետ կապված, որոնքպայմանավորում են ռուս խաղաղապահների ներկայությունը Ղարաբաղի տարածքում:
Այդ քննարկումները, ըստ քաղաքական գործչի, Բաքուն եւ Մոսկվան անցկացնում են առանց հայկական կողմի մասնակցության, ինչպես նաեւ՝ առանց հաշվի առնելու պաշտոնական Երեւանի դիրքորոշումը: Ընդ որում, Հայաստանի իշխանությունները որեւէ այլընտրանք չեն առաջարկում:
«Մենք պետք է նույն գործընթացը վարենք Ռուսաստանի Դաշնության հետ, քանի որ մեզ համար կարեւոր է, որպեսզի Ղարաբաղի տարածքում ռուս խաղաղապահների ներկայությունը չավարտվի տվյալ տարածքում նրանց գտնվելու ժամկետի ավարտով»,- նշեց Արտակ Զաքարյանը:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում