Հունգարիայի ԱԳՆ-ն դեմ է ԵՄ ղեկավար մարմինների լիազորությունների ընդլայնմանը
Հունգարիայի ԱԳՆ-ն դեմ է ԵՄ ղեկավար մարմինների լիազորությունների ընդլայնմանը։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի եւ արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն, հաղորդում է Deutsche Welle-ն։
«Մենք բացարձակ չենք ցանկանում Եվրոպայի Միացյալ Նահանգների ստեղծում: ԵՄ-ն ուժեղ է, երբ նրա անդամ երկրներն ինքնիշխան են եւ ուժեղ: Սա նշանակում է, որ մենք պետք է դադարենք ավելի շատ լիազորություններ տալ Բրյուսելին,-ասել է Սիյարտոն:
Նախարարը կարծում է, որ դրա փոխարեն անհրաժեշտ է «ամրապնդել անդամ երկրների մրցունակությունը», ինչը, ի վերջո, կբարձրացնի ողջ Եվրամիության մրցունակությունը:
«Արեւմտյան Եվրոպան չի կարող հասկանալ, որ մենք ձախ ուժերի եւ լիբերալ շարժման ներկայացուցիչներ չենք»,-նշել է նա։
Նրա խոսքով՝ ԵՄ քաղաքականությունը հստակ կողմնորոշված է այլ ուղղությամբ `դեպի ազգային շահեր, դեպի հայրենասիրական եւ քրիստոնեադեմոկրատական մտածողություն:« Ահա թե ինչու մենք միշտ հարձակումների թիրախ ենք»,-հավելել է նա։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...