Աֆղանստանում ներքին ավիահաղորդակցությունը վերականգնվում է
Քաբուլում Կատարի դեսպան Սաիդ Մուբարաք Ալ Հայարին Ալ Հաջրին հայտարարել է, որ մայրաքաղաքի օդանավակայանը, որը ժամանակավորապես փակվել էր Աֆղանստանում իշխանությունը զավթած թալիբների կողմից, վերսկսել է աշխատանքը: Երկու ներքին չվերթ է իրականացվել Քաբուլի օդանավակայանից դեպի Մազարի Շարիֆ եւ Քանդահար քաղաքներ, հայտնում է The Khaama Press-ը:
«Քաբուլի օդանավակայանից երկու ներքին չվերթ է իրականացվել դեպի Մազարի Շարիֆ եւ Քանդահար: Կատարի տեխնիկական մասնագետների խումբը շարունակում է աշխատել օդանավակայանում անհրաժեշտ բոլոր աշխատանքներն ավարտելու ուղղությամբ»,- ասել է դիվանագետը:
Նա պարզաբանել է նաեւ, որ «մոտ օրերս Քաբուլի օդանավակայանը կկարողանա էլ ավելի շատ չվերթներ ընդունել»:
Աֆղանստանում թռիչքները դադարեցվել էին թալիբների կողմից, ովքեր մտադիր էին տեխնիկական վիճակի գնահատումից հետո վերականգնել օդանավակայանի աշխատանքը: Կատարից ու Թուրքիայից տեխնիկական մասնագետներ են ժամանել Քաբուլ, վերջին մի քանի օրերին վերականգնողական աշխատանքներ են տարվում:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...