Մարիա Զախարովան Լապշինի արտահանձնման և Մյունխենում ԼՂ հարցով հնարավոր հանդիպման մասին (տեսանյութ)
Այսօր լրագրողների հետ հերթական ճեպազրույցում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձավ բլոգեր Ալեկսանդր Լապշինի՝ Մինսկից Բաքու արտահանձման խնդրին:
Պատասխանելով «Մոսկվա-Բաքու» պարբերականի լրագրողի հարցին՝ թե պատահածը ինչպես կանդրադառնա ռուս-ադրբեջանական հարաբերոթյունների վրա, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը պատասխանեց:
«Մենք ամեն բան ասել ենք երեկ ՌԴ ԱԳՆ-ի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ պարոն Լապշինի արտահանձնման վերաբերյալ: Անկեղծ ասած, այդ հարցը, ինչպես նաև մյուս հարցերը, որոնք առաջանում են երկկողմ հարաբերություններում, անկախ նրանից թե որ երկրների մասին է խոսքը, պետք է լուծվեն աշխատանքային կարգով: Լինում են քիչ կամ առավել բարդ հարցեր, իհարկե, այն ամենն ինչ կապված է ՌԴ քաղաքացիների ճակատագրի հետ մեզ համար առաջնային թեմա է: Եւս մեկ անգամ կրկնեմ, որ դա պետք լուծվի աշխատանքային կարգով: Մենք դրանից ենք ելնում», - ասաց նա, հավելելով, որ շարունակելու են զբաղվել ՌԴ քաղաքացու ճակատագրով:
Իսկ հայաստանյան «Новое время» պարբերականի թղթակցի այն հիշեցմանը, որ ՌԴ ԱԳ ղեկավար Սերգեյ Լավրովը առաջարկել է ԼՂ հարցով եռակողմ ու երկկողմ հանդիպումներ անցկացնել Մյունխենյան սպասվող հանդիպման շրջանակներում, ինչպես նաև այն, որ Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո առաջին վերջին երեք օրերի ընթացքում Լեռնային Ղարաբաղում սրվել է իրավիճակը հակամարտ զորքերի շփման գծում, և որ ադրբեջանական կողմը ծանր հրետանի է կիրառել, այդ համապատկերին արդյո՞ք ռուսական կողմը պնդելու է հանդիպման անցկացումը, եթե՝ այո, ինչ սպասել:
«Մենք չենք պնդում նման խորհրդակցությունների ու հանդիպումների անցկացումը, այլ առաջարկում և համաձայնեցնում ենք համապատասխան կողմերի հետ: Ցանկանում եմ հիշեցնել այն, ինչ ասացի սկզբում, որ ներկայում մշակվում է Բոնում և Մյունխենում կայանալիք հանդիպումների ժամանակացույցը, այդ պատճառով Ձեզ դրա մասին կտեղեկացնեմ ավելի ուշ», - ասաց Մարիա Զախարովան:
Zham.am


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...