Թաիլանդը մտադիր է ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագիր կնքել ԵԱՏՄ-ի հետ
Թաիլանդը հույս ունի ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագիր կնքել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ: Այս մասին ուրբաթ հայտարարել է վարչապետ Պրեյուտ Չան-Օչան` տեսակապի միջոցով ելույթ ունենալով Արեւելյան տնտեսական ֆորումին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Հույս ունենք, որ մեզ կհաջողվի ազատ առեւտրի համաձայնագրերի մի ամբողջ շարք կնքել այլ տարածաշրջանների տարբեր առանցքային տնտեսությունների հետ, այդ թվում` ԵԱՏՄ-ի: Իհարկե, այն, [ԵԱՏՄ] որպես շուկա, շատ մեծ ներուժ ունի Եվրասիական տարածաշրջանում: Թաիլանդը մտադիր է շարունակել կառուցողական երկխոսությունը ԵԱՏՄ անդամ երկրների, այդ թվում` Ռուսաստանի եւ Ղազախստանի հետ, որպեսզի մենք կարողանանք միասին շարժվել այսպիսի կարեւոր եւ արդիական օրակարգով»,- ասել է նա:
Նա նաեւ նշել է Հեռավոր Արեւելքի հեռանկարները` որպես կապող օղակ Ռուսաստանի եւ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի միջեւ: Չան-Օչան ընդգծել է, որ Հեռավոր Արեւելքի տարածաշրջանը լավ տեղավորվում է Եվրասիական ավելի մեծ գործընկերության ստեղծման ռուսական հայեցակարգի մեջ: «Այս առումով ես ենթակառուցվածքների, առեւտրի, ներդրումների, զբոսաշրջության զարգացման եւ հատուկ տնտեսական գոտիների ստեղծման ոլորտներում կապերի ամրապնդման համար հետագա համագործակցության մեծ հնարավորություններ եմ տեսնում»,- հավելել է վարչապետը:
Բացի այդ, նա պատմել է, որ Թաիլանդն ակտիվորեն զարգացնում է Արեւելյան տնտեսական միջանցքը (ԱՏՄ), որը գտնվում է թագավորության արևելյան ափի երկայնքով եւ հայտնի զբոսաշրջային վայր է: Չան-Օչան նշել է այս տարածաշրջանի նմանությունը Ռուսաստանի Հեռավոր Արեւելքին՝ հավելելով, որ երկուսն էլ հսկայական ներուժ ունեն: Նա կոչ է արել օտարերկրյա ներդրողներին ներդնել իրենց կապիտալն ԱՏՄ-ի թվային տեխնոլոգիաների, առողջապահության եւ խելացի լոգիստիկայի ոլորտում `նշելով, որ տարածաշրջանը հիանալի ենթակառուցվածք եւ ներդրումներ խթանելու ժամանակակից մեխանիզմներ ունի:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...