Պենտագոնը հայտարարել է, որ Աֆղանստանում ԱՄՆ ռազմական առաքելությունն ավարտված է
Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին հայտարարել է, որ Աֆղանստանում ԱՄՆ ռազմական առաքելությունն ավարտվել է, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«ԱՄՆ-ի ռազմական առաքելությունն Աֆղանստանում ավարտվել է»,- պատասխանել է նա՝ պատասխանելով լրագրողների հարցին` արդյո՞ք ամերիկացիները կարող են աջակցություն ցուցաբերել Թալիբանի հակառակորդներին, ովքեր փորձում են զինված դիմադրություն կազմակերպել Փանջշերի կիրճում:
Ըստ Քիրբիի` Միացյալ Նահանգները 20 տարի տեւած ռազմական արշավից հետո Աֆղանստանը լքելուց հետո իրենց իրավունք են վերապահում «հակաահաբեկչական հարվածներ իրականացնել` անհրաժեշտության դեպքում մեր շահերին եւ տարածքին սպառնալիքներին պատասխանելու համար»:
ԶԼՄ-ները նախօրեին հաղորդել էին, որ արմատական թալիբները պլանավորում են «վերջնական հարված» հասցնել աֆղանական Փանջշեր նահանգի դիմադրության ուժերին: Դրա համար, ըստ աղբյուրների, թալիբներն իրենց լավագույն ուժերը եւ մեծ քանակությամբ զենք կօգտագործեն: Ավելի վաղ Աֆղանստանի Փանջշեր նահանգի դիմադրության ուժերը հայտարարել էին, որ ահաբեկչական «Ալ-Քաիդա» կազմակերպության մարտիկները միացել են իրենց վրա հարձակվող թալիբ գրոհայիններին:
Օգոստոսի 31-ին ԱՄՆ-ն հայտարարեց Աֆղանստանից իր զորքերի դուրսբերման ավարտի մասին: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը որոշել է չերկարաձգել տարհանման օպերացիան` հիմնվելով ամերիկյան բանակի առաջարկությունների վրա:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...