Արձանագրենք, որ չմոռանանք, որ չհերքեն, որ չկեղծեն
Արցախի Հանրապետության անկախության օրը այդպես էլ Ստեփանակերտ չգնաց նիկոլ փաշինյանը, ավելին, ՔՊ-ական պատգամավորներից մեկը՝ Հակոբ Ասլանյանը հայտարարեց, թե փաշինյանը մի գուցե ավելի կարեւոր զբաղվածություն է ունեցել, քան Արցախում լինելը:
Ընդգծենք, որ նիկոլ փաշինյանը, պաշտոնական հաղորդագրության համաձայն, եղել է արձակուրդում:
Իսկ սեպտեմբերի 2-ին, կառավարության նիստի ժամանակ Սուրեն Պապիկյանը հայտարարեց, որ այսօր Արցախի Հանրապետության օրն է: Ուշադրություն. ոչ թե անկախության օրն է, այլ Արցախի Հանրապետության օրն է:
Արժեզրկելով Արցախի անկախության օրը նա նույն նախադասության մեջ շնորհավորեց Արայիկ Հարությունյանի ծննդյան օրը, այսպիսով Արցախն ու ԿԳՄՍ նախարարությունը քարուքանդ արած մարդու ծննդյան օրը դնելով նույն հարթությունում:
Ավելացնենք նաեւ, որ Արցախ մեկնած ՔՊ-ական պատվիրակությունը ղեկավարում էր Ռուբեն Ռուբինյանը, եւ նաեւ այն, որ արցախցիները քարերով մտել են այն հյուրանոց, որտեղ հանգրվանել էին նրանք՝ իրենց զայրույթն այդ կերպ արտահայտելով:
Top-News.am


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում