ԱՄՆ մի խումբ կոնգրեսականներ շնորհավորել են Արցախի անկախության օրը
ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամները շնորհավորական ուղերձներ են հղել Արցախի անկախության 30-ամյակի առիթով:
Կոնգրեսական Ֆրանկ Փալոնը իր ուղերձում նշել է, որ երբեք չի տեսել այնքան դիմացկուն ժողովուրդ, որքան Արցախի ժողովուրդն է, որը բախվել է ագրեսիայի և խնդիրների հարևանների կողմից: «Ես ուզում եմ, որ դուք իմանաք՝ մենք Կոնգրեսում շարունակում ենք աջակցել ձեզ: Մենք ջանասիրաբար աշխատում ենք նախագահ Բայդենի և նրա վարչակազմի հետ ծախսեր նախագծի վրա՝ փորձելով ստանալ որքան հնարավոր է շատ օգնություն Արցախին օգնելու համար, հնարավորինս վերակառուցել այն, ինչպես նաև պատժել Թուրքիային և Ադրբեջանին իրենց ագրեսիայի համար: Ես նաև կցանկանայի տեսնալ Արցախի ճանաչումը որպես պետություն, որպես երկիր, տեսնել պաշտոնական հարաբերություններ Արցախի և Միացյալ Նահանգների միջև, ինչպես նաև առաջընթաց խաղաղության գործընթացում»,- ինչպես հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը, ասել է Փալոնը:
Կոնգրեսական Դեյվիդ Վալդաոն իր ուղերձում ընդգծել է, որ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին Արցախը սեփական ճակատագիրն ու ազատությունը որոշելու համար մղվող պայքարում ճնշող մեծամասնությամբ դեմ է քվեարկել Ադրբեջանի շարունակվող ագրեսիային: «Ես 2017 թվականին այցելել եմ Արցախ և անձամբ տեսել եմ Արցախի ժողովրդի նվիրվածությունը ինքնորոշմանն ու խաղաղությանը, այն հիմնարար արժեքները, որ կիսում են Միացյալ Նահանգներն ու Արցախը: Ես Ներկայացուցիչների պալատի դահլիճում գլխավորել եմ ԱՄՆ-ի կողմից Արցախին օգնություն ապահովելու, Միացյալ Նահանգների և Արցախի միջև հարաբերություններն ամրացնելու, ականազերծման միջոցով կյանքեր փրկելու ջանքերը: Ես աջակցում եմ Արցախի և Հայաստանի ժողովրդին Ադրբեջանի ագրեսիան դատապարտելու հարցում և կշարունակեմ աշխատել Կոնգրեսի իմ գործընկերների հետ հայ գերիներին ազատ արձակելու, Ադրբեջանին ռազմական օգնությունը դադարեցնելու և ԱՄՆ-ի կողմից Արցախին և
Հայաստանին հատկացվող օգնությունն ավելացնելու ուղղությամբ»,- ասել է Վալդաոն:


















































Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում