ԵՏՀ-ն չի երկարաձգի ԵԱՏՄ տարածքում տրանսպորտային միջոցների անմաքս գտնվելու ժամկետը
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ) չի երկարացնի անմաքս ժամկետը Եվրասիական տնտեսական միություն (ԵԱՏՄ) ներմուծված տրանսպորտային միջոցների համար մինչեւ COVID-19 համավարակը, ճեպազրույցի ժամանակ ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) նախագահի օգնական Իյա Մալկինան, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Սեպտեմբերի 30-ին ավարտվում է մինչեւ COVID-19-ի համավարակի բռնկումը քաղաքացիների կողմից ժամանակավորապես ներմուծված ավտոմեքենաների Եվրասիական տնտեսական միության տարածքում մնալու ժամկետը: Մենք հրավիրում ենք քաղաքացիների ուշադրությունը, որ եթե մինչեւ սեպտեմբերի 30-ն ավտոմեքենաները եւ այլ տրանսպորտային միջոցները դուրս չբերվեն, ապա ստիպված կլինեք ամբողջությամբ վճարել մաքսատուրքերն ու հարկերը»,- ասել է Մալկինան:
Ավելի վաղ հանձնաժողովը մի քանի անգամ երկարաձգել էր առանց մաքսատուրք վճարելու անձնական ավտոմեքենաների գտնվելու ժամկետը, սկզբից՝ մինչեւ 2020 թվականի սեպտեմբերի 30-ը, այնուհետեւ՝ մինչեւ 2021 թվականի մարտի 31-ը, ապա՝ մինչեւ 2021 թվականի սեպտեմբերի 30-ը:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...