Ոչ միայն Բուզովան. Մոսկվայի գեղարվեստական թատրոնի բեմ կբարձրանա Լեոնիդ Յակուբովիչը
Հեռուստահաղորդավարներ Օլգա Բուզովան եւ Լեոնիդ Յակուբովիչը ելույթ կունենան Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի ներկայացումների ընթացքում։ Թատրոնի գեղերվեստական ղեկավար Էդուարդ Բոյակովը հայտնել է, որ Բուզովայի մասնակցությամբ «Հրաշալի վրացին» պիեսը կվերադառնա թատրոնի խաղացանկ, սակայն լրացուցիչ մշակման կենթարակվի։
Հանդիաստեսին կցուցադրվի նաեւ Ժան Բատիստ Մոլիերի կատակերգության մոտիվներով «Ժլատը» ներկայացումը։ Շոումեն Լեոնիդ Յակուբովիչի հերոսը՝ Գարպագոնը, չափազանց ժլատ, հարուստ մարդ է, որն իր գումարից բացի՝ ոչինչ չի սիրում։ Ըստ սյուժեի՝ նա իր երեխաների վերաբերյալ խիստ ծրագրեր է կառուցում, սակայն դրանց վիճակված չէ իրականանալ։
Սա Լեոնիդ Յակուբովիչի մասնակցությամբ առաջին ներկայացումը չէ Մոսկվայի գեղարվեստական թատրոնի բեմում։ 2020թ․-ին հանդիսատեսը հեռուստահաղորդավարին տեսել է Էդուարդ Բոյակովի «Լավր» ներկայացման մեջ՝ Եվգենի Վոդոլազկինի համունուն վեպի հիման վրա։ Լեոնիդ Յակուբովիչը կատարել է Նիկանդրի դերը։
Նախորդ թատերաշրջանում Օլգա Բուզովան բեմում է հայտնվել՝ մասնակցելով «Հրաշալի վրացին» ներկայացմանը։ Դրանից հետո մարդկանց մի մասը քննադատել է թատրոնի ղեկավարությանը, մյուսները, հակառակը, աջակցել են։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...