14 օր Ջաբրայիլի մսաղացում կռված մարդուն այսօր մեղադրանք են առաջադրել մարտական դիրքը լքելու համար. Արսեն Ղազարյանի միջոցով փորձում են փակել ողբերգական իրադարձությունները
Հին Թաղեր և Խծաբերդ գյուղեր 62 շիրակցիների գերեվարման գործում առկա է քաղաքական ենթատեքստ, որքան էլ խուսափել դրանից, և փոխգնդապետ Արսեն Ղազարյանը հանդիսացել է քավության նոխազ, Նրա միջոցով, միայն նրան մեղադրանք առաջադրելով և նրան կալանավորելով փորձում են նրա թիկունքում փակել տեղի ունեցած բոլոր ցավալի, ողբերգական իրադարձությունները։ Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է փաստաբան Վահան Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ փոխգնդապետ Արսեն Ղազարյանն այն անձն է, ով իր ստորաբաժանման հետ դիմագրավել է թշնամուն Ջաբրայիլում (Ջրական), այն վայրում, որը համարվում էր մսաղաց, որտեղ անգամ մեր ստորաբաժանումներից շատերը մի քանի ժամ դիմանալ չէին կարողանում առանց կորուստների։
«Հիմա այս մարդուն մեղադրանք են առաջադրում, թե հրաժարվել է զենք գործադրել և լքել մարտական դիրքերը, կամ չի կատարել հրամանը»,- նշել է փաստաբանը ու ներկայացրել, թե ինչպես է Արսեն Ղազարյանն ու իր ստորաբաժանումը հայտնվել Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերում, ովքեր են ուղարկել նրանց այնտեղ, ինչ էին անում, և ինչպես ամենաօրհասական պահին «հանկարծ» կորավ կապը վերադասի հետ ու մնացին առանց օգնող ուժերի։
Մանրամասները՝ տեսանյութում։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ