Թշնամին անիվներ է այրում և գլորում ցած. ինչ իրավիճակ է այս պահին Գեղարքունիքում
ArmLur.am-ի հետ զրույցում Գեղեմասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը հայտնեց, որ ադրբեջանցիները շարունակում են դիտավորյալ հրդեհել Գեղամասար համայնքի չորս բնակավայրերի սահմանային հատվածները, արոտավայրերն ու խոտհարքները։ «Սոթք, Կութ, Ազատ և Նորաբակ համայնքների խոտհարքերն ու արոտավայրերն ադրբեջանցիները հրդեհում են։ Մեծ տարածքներ են ու տարբեր հատվածներում են։ Հրդեհը ԱԻՆ-ը մեր բնակիչների հետ հանգցնում է, բայց նոր օջախներ են ստեղծվում, միտումնավոր կրկին այրում են։ Հենց մարվում է, մեկ էլ տեսնում ես մի ուրիշ տեղ հրդեհը առաջացավ։ Նույնիսկ անիվ են այրում ու գլորում գալիս է մեր տարածք ու այրում՝ հենց սահմանի մոտ։
Քայլեր են ձեռնարկվում՝ զգուշացնելու, բայց համենայն դեպս շարունակվում է այդ իրավիճակը, իրենց պահվածքը»,- ասաց Ավետյանը՝ ընդգծելով, որ հրդեհաշիջման աշխատանքներն իրականացնում են ԱԻՆ աշխատակիցները՝ բնակիչների հետ միասին։
Ավետյանի փոխանցմամբ՝ հնարավոր չէ տեխնիկա օգտագործել բոլոր տեղերում, կան շատ վայրեր, որոնց մոտենալ հնարավոր չէ, քանի որ ադրբեջանական նշանառության ներքո են, իսկ մոտենալու դեպքում նրանք արձակում են կրակոցներ:
Ներկայացնում ենք տեսանյութ, թե ինչպես է հակառակորդը հրդեհում արոտավայրերն ու խոտհարքները:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ