Պուտինը պատմել է, թե ինչ էր երազում դառնալ մանուկ հասակում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատմել է, որ մանկության տարիներին մտածում էր նավաստի կամ օդաչուի եւ նույնիսկ հետախույզի մասնագիտության մասին, ինչը նրան հաջողվեց իրականացնել, բայց ամենակարեւորը՝ նա ցանկանում էր ծառայել Հայրենիքին, եւ այդ առումով նրա երազանքն իրականացվել է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: https://ria.ru/
Վլադիվոստոկի «Օկեան» համառուսաստանյան մանկական կենտրոնի դպրոցի սաների հետ Ռուսաստանի նախագահի հանդիպման մասնակիցներից մեկը հարցրեց, թե ինչի՞ մասին է նա երազել եւ արդյո՞ք իր երազանքներն իրականացել են:
«Ինչպես շատ տղաներ, ես ուզում էի սկզբում նավաստի դառնալ, հետո օդաչու, հետո հետախույզ. ես ուզում էի դառնալ եւ իրականացրեցի այդ պլանը, կյանքն այդպես դասավորվեց: Երբեմն նույնիսկ զարմանում եմ, թե ինչպես դա տեղի ունեցավ: Դա իրականում բարդ հարց է, չի կարելի պարզապես գալ եւ ասել՝ ուզում եմ հետախույզ դառնալ, եւ քեզ վերցնում են հետախուզություն: Այդպես կարծես թե չի լինում, բայց ես դա արեցի»,- պատմել է ՌԴ նախագահը:
Բայց նա շեշտել է, որ դա ամենեւին էլ գլխավորը չէ, գլխավորն այն է, որ դպրոցը, ընտանիքը եւ միջավայրը կենտրոնացած էին Հայրենիքին ծառայելուն նվիրվելու վրա:
«Եվ այսօր ես հենց դրանով եմ զբաղված: Կարծում եմ, որ այդ առումով ինձ հաջողվել է հասնել նրան, ինչի մասին ես երազում էի»,- հավելել է Պուտինը:


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...