ՌԴ-ն Հայաստանի, Ղրղզստանի եւ Ղազախստանի հետ համաձայնեցնում է ՀՕՊ միասնական համակարգ ստեղծելու ծրագրերը
ՌԴ-ն Հայաստանի, Ղրղզստանի եւ Ղազախստանի հետ համաձայնեցնում է ՀՕՊ միասնական համակարգ ստեղծելու ծրագրերը։ Այս մասին ՀՕՊ հարցերով համակարգող հանձնաժողովի նիստի արդյունքներով հայտարարել է ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդրին կից Համակարգող հանձնաժողովի նախագահի տեղակալ Յուրի Գրեխովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Գրեխովը նաեւ նշել է, որ այժմ միջպետական համաձայնության ընթացակարգի շրջանակում ընթացակարգ է անցնում է Ռուսաստանի եւ Ղրղզստանի ՀՕՊ տարածաշրջանային համակարգի ստեղծման մասին համաձայնագրի նախագիծը։ Տվյալ աշխատանքի ավարտին նախագիծը կներկայացվի երկու երկրների պաշտպանության նախարարների ստորագրման համար։
Շարունակվում է նաեւ աշխատանքը ՌԴ-ի, ՀՀ-ի եւ Ղազախստանի միջեւ համաձայնագրի իրականացման հարցով։ Այժմ ԱՊՀ ՀՕՊ միացյալ համակարգի միջոցների եւ ուժերի կազմում են 19 ավիացիոն մաս, 38 զենիթահրթիռային զորքերի մաս, 15 ռադիոտեխնիկական զորքերի մաս, ՀՕՊ 9 բրիգադ եւ 3 ռադիոէլեկտրոնային պայքարի մաս։


















































Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը
ՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են
ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հ...