Փաշինյանը փորձում է ժամանակ ձգել. Թուրքիան տարածաշրջանային հեգեմոնից փորձ է անում վերածվել գերտերության. Կիվիրյան (տեսանյութ)
Մենք այսօր որպես պետություն ոչինչ չենք ասում, մեր փոխարեն խոսում է Մոսկվան, այսինքն թե գլոբալ առումով հայ-թուրքական հարաբերություններն ինչպես կզարգանան կորոշվի Մոսկվայում։ «Փաստինֆո»-ի եթերում ասել է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը՝ անդրադառնալով Փաշինյանի վերջին հայտարարություններին, թե Թուրքիայից որոշակի դրական ազդակներ կան։
Նրա խոսքով դժվար է ասել, թե Թուրքիայից կոնկրետ ինչ դրական ազդակների մասին է խոսում Փաշինյանը, բայց նաև չի բացառվում, որ այդպես նա ժամանակ է ձգում։ Վերլուծաբանի պնդմամբ, Թուրքիան ներկա է այսօր աշխարհի բազմաթիվ կետերում, նա այլևս 90-ականների Թուրքիան չէ։
«Այսօր մենք գործ ունենք էրդողանական նոր մոդելի պետության հետ, և նա ամեն գնով փորձում է իր տարածաշրջանային նախագծերը կյանքի կոչել և ներկա գտնվել այս տարածաշրջանում, նա տարածաշրջանային հեգեմոնից փորձ է անում վերածվել գերտերության»,- ասել է վերլուծաբանն ու ավելացրել. «այսօր գործընթացներ են գնում, որից մենք տեղյակ չենք, բայց ցանկացած պարագայում և ցանկացած հարցի լուծում լինելու է Մոսկվայի անմիջական տոտալ մասնակցությամբ»։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ